«Ուրեմն, եթե մեկը Քրիստոսում է (պատվաստված), նոր ստեղծված է (ամբողջովին նոր արարած է). հները (բարոյական և հոգևոր հին վիճակը) անցան, ահա՛ ամեն բան նոր եղավ»: Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 5.17, AMP
Որպես «նոր արարած»՝ դուք չպետք է թույլ տաք, որ ձեզ հետ տեղի ունեցած հին բաները շարունակեն ազդել Քրիստոսում ձեր նոր կյանքի վրա: Դուք նոր արարած եք՝ Քրիստոսում նոր կյանքով: Դուք կարող եք նորոգել ձեր միտքը՝ համաձայն Աստծո Խոսքի: Ձեզ հետ լավ բաներ են կատարվելու:
Սկսե՛ք դրական մտածել ձեր կյանքի մասին: Դա չի նշանակում, որ դուք կարող եք ստանալ այն, ինչ ուզում եք՝ պարզապես դրա մասին մտածելով: Աստված գերազանց ծրագիր ունի յուրաքանչյուրիս համար, և մենք չենք կարող վերահսկել Նրան մեր մտքերով ու խոսքերով: Բայց մեզ համար կարևոր է մտածել և խոսել՝ համաձայն մեզ համար ունեցած Նրա կամքի և ծրագրի:
Եթե դուք չունեք որևէ գաղափար այն մասին, թե ինչ կամք ունի Աստված ձեզ համար այս պահին, դուք կարող եք մտածել այսպես. «Ես չգիտեմ Աստծո կամքը, բայց գիտեմ, որ Նա սիրում է ինձ: Ինչ էլ Նա անի, բարի է, և ես օրհնված կլինեմ»:
Աստված ձեր մեջ բարի գործ է սկսել և այն ավարտին կհասցնի (տե՛ս Փիլիպ. 1.6): Այնպես որ, նույնիսկ այն ժամանակ, երբ հիասթափված եք զգում, քանի որ դանդաղ եք առաջ ընթանում, միշտ հիշե՛ք, որ Աստված գործում է ձեր մեջ, և Նա երբեք չի՛ թողնի կամ չի՛ լքի ձեզ: