Շնորհք՝ ձրի տրված Աստծո զորություն

«…Աստված ամեն մեկին հավատքի չափը բաժանեց»: —Հռոմեացիների 12.3

Եթե շատ երկար ես ապրել աշխարհում, ապա հասկացել ես, որ շատ քիչ օրեր են ընթացել ճիշտ այնպես, ինչպես կցանկանայիր: Բարեբախտաբար, Աստված երբեք չի պատրաստվում մեզ դնել ինչ-որ իրավիճակում ու չտալ կարողություն ուրախությամբ անցնելու այդ իրավիճակի միջով:

Ես հավատում եմ, որ Աստված տալիս է Իր հատուկ շնորհքը յուրաքանչյուր իրավիճակի համար: Ահա, թե ինչպես եմ ես սիրում սահմանել շնորհքը. «Աստծո զորությունը, որն օգնում է մեզ անելու այն, ինչ անհրաժեշտ է անել»: Դու կարող ես ունենալ այդ զորությունն այսօր, սակայն դու պետք է ընդունես այն, և այն ընդունելու միակ ճանապարհը հավատքն է:

Հռոմեացիների 12.3-ն ասում է, որ Աստված ամեն մեկին հավատքի չափը բաժանեց: Ինքդ քեզ այսօր հարցրո՛ւ. «Ի՞նչ եմ ես անում իմ հավատքի հետ»: Ինչի՞ն է ուղղված քո հավատքը՝ ինքդ քե՞զ, ուրիշների՞ն, թե՞ հանգամանքներիդ: Դա շնորհքի մեջ ապրել չէ, դա պարզապես քո սեփական ուժերով և գործերով ապրել է: Ու դա գործին օգուտ չի տա:

Բայց երբ արձակում ես հավատքդ և վստահում Աստծուն՝ անելու այն, ինչ դու չես կարող անել, քո հավատքն ուղղվում է դեպի Նա: Այն ժամանակ շնորհքը՝ Աստծո զորությունը, կհոսի հավատքի միջոցով և քեզ կարող կդարձնի անելու այնպիսի բաներ, որոնք կզարմացնեն թե՛ քեզ, թե՛ ուրիշներին:

Ահա իմ ավելի երկար սահմանումը շնորհքի վերաբերյալ. «Այն Աստծո զորությունն է, որը ձրի գալիս է մեզ վրա, այսինքն՝ մեզանից պահանջվում է ոչինչ, բացի մեր հավատքն առ Աստված ուղղելուց, և այն կարողություն է տալիս մեզ հեշտությամբ, առանց որևէ պայքարի կամ ջանքի անելու այն, ինչ երբեք չէինք կարողանա մեր ուժերով անել»:

Ունեցի՛ր հավատք առ Աստված: Նա ցանկանում է տալ քեզ Իր շնորհքն այսօր:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես գիտեմ, որ կյանքը միշտ այնպես չի ընթանա, ինչպես ես կուզեի, բայց ես վստահում եմ Քեզ: Հավատքով ես ընդունում եմ Քո շնորհքը՝ այն զորությունը, որ ձրի տվել ես ինձ, որպեսզի կարողանամ անցնել ցանկացած իրավիճակի միջով, որի առջև այսօր կկանգնեմ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon