Ուսումնասիրի՛ր Աստծո Խոսքը. լսի՛ր Աստծո ձայնը

Ուսումնասիրի՛ր Աստծո Խոսքը. լսի՛ր Աստծո ձայնը

«Ուսումնասիրի՛ր, նախանձախնդիր եղի՛ր և ամեն ջանք գործադրի՛ր, որ քո անձն ընտիր (փորձով ստուգված) կանգնեցնես Աստծո առջև՝ իբրև մի մշակ՝ առանց ամոթի, որ Ճշմարտության խոսքը ճիշտ վերլուծես և ուղիղ մատակարարես [արդարացի մեկնաբանես և հմտորեն սովորեցնես]» (Բ ՏԻՄՈԹԵՈՍ 2.15):

Ով ցանկանում է լսել Աստծո ձայնը, պետք է ուսումնասիրի Խոսքը: Որ ձևն էլ Աստված ընտրի՝ մեզ հետ խոսելու համար, Նա երբեք չի հակասի գրված Խոսքին, որը սկզբնապես հիշատակվել է հունարեն «լոգոս» բառով: Նրա կենդանի խոսքը հունարենում հիշատակվում է «ռեմա» բառով: Աստված հիշեցնում է մեզ Իր «լոգոսը» յուրաքանչյուր իրավիճակի համար: Նրա «ռեման» (մեզ ասվող խոսքը) գուցե բառ առ բառ չգտնվի Աստվածաշնչի էջերում, բայց սկզբունքորեն մշտապես կհենվի գրավոր Խոսքի վրա: Այս կերպ, Աստվածաշունչը հաստատում է՝ արդյոք այն, ինչ լսում ենք, Աստծո՞ւց է, թե՞ ոչ:

Օրինակ՝ «լոգոսը»՝ գրավոր Խոսքը, մեզ չի ասում, թե երբ նոր մեքենա գնենք կամ ինչպիսի մեքենա գնենք: Դրա համար մենք «ռեմա» խոսքի կարիքն ունենք: Չնայած Խոսքում չկան հատուկ ցուցումներ մեքենա գնելու վերաբերյալ, սակայն նրանում շատ բան է ասվում իմաստության մասին: Եթե կարծում ենք, թե «լսել» ենք Աստծուց, որ պետք է այսինչ մեքենան գնենք, հետո գիտակցում ենք, որ նման մեծ գործարքի պատճառով մի քանի տարի ապրելու ենք պարտքի ծանրության տակ, ապա հեշտ է հասկանալ, որ այդ մեքենան գնելը իմաստուն քայլ չէ, և այն ձայնը, որ լսել էինք, Աստծո ձայնը չէր:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. «լոգոս» + «ռեմա» = իմաստություն

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon