«Խնդրեցե՛ք և կտրվի ձեզ, որոնեցե՛ք և կգտնեք, դուռը թակեցե՛ք և կբացվի ձեզ»: —Մատթեոս 7.7
Երբևէ աղոթե՞լ ես քո կյանքի ինչ-որ իրավիճակի համար ու սպասել ճեղքման: Չե՞ս զարմացել, թե ինչու պատասխանը դեռ չի եկել: Միգուցե զգացել ես, թե հաղթանակն անցնո՞ւմ է կողքովդ:
Երբեմն երբ երկար ու տքնաջան աղոթում ենք մեր կյանքի որևէ իրավիճակի համար ու չենք ստանում որևէ պատասխան, պարզապես սկսում ենք դրանով ապրել: Մենք զբաղվում ենք մեր գործերով՝ մտածելով. «Տեսնես՝ Աստված կուղարկի՞ կամ ե՞րբ կուղարկի պատասխանը»: Բայց Աստված լսում է մեր աղոթքները, ու Նա պատրաստում է պատասխանները, թեև մենք կարող ենք չիմանալ բոլոր մանրամասները: Մեր իրավիճակը կարող է փոխվել հանկարծակի, արագ՝ առանց զգուշացնելու:
Մինչ այդ մենք կարող ենք սպասել կա՛մ պասիվորեն կա՛մ ակնկալիքով լի: Պասիվ մարդը հանձնվում է, իսկ սպասողական մարդը, մյուս կողմից, հույսով լի է ու հավատում է, որ պատասխանը, ուր որ է, կգա: Նրա հավատքը պասիվ չէ: Նրա սիրտը հույսով լի է, ու նա սպասում է, որ իր խնդիրը կարող է ցանկացած պահի լուծվել: Ամեն առավոտ նա արթնանում է՝ ակնկալելով գտնել իր պատասխանը: Նա կարող է սպասել ու սպասել, բայց կշարունակի խնդրել այնքան, մինչև Աստված հանկարծակի ամեն բան կպտտի:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ուզում եմ ոչ թե պասիվ սպասել, այլ սպասել՝ ակնկալելով: Ես կշարունակեմ խնդրել Քեզ իմ ճեղքման համար՝ լավ իմանալով, որ Դու ճիշտ ժամանակին կբերես այն: