Վայելի՛ր Աստծո ներկայությունը

Վայելի՛ր Աստծո ներկայությունը

«Դու ինձ ճանաչեցնում ես կյանքի ճանապարհը. Քո երեսի առջև ուրախությունների լիություն կա, և Քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան» (ՍԱՂՄՈՍ 16.11):

Ես սիրում եմ երեսնիվար պառկել հատակին և աղոթել. խոսել Աստծո հետ և լսել Նրա ձայնը: Այս դիրքն օգնում է ինձ կտրվել ամեն ինչից և զգալ այնպես, ասես մենակ եմ Աստծո հետ: Այդպես աղոթում եմ այնքան, մինչև մեջքս սկսում է ցավել, և ստիպված եմ լինում փոխել դիրքս, բայց ուրախ եմ, որ դրանից ինձ պակաս հոգևոր չեմ զգում: Ասելիքս այն է, որ չկա որևէ դիրք, որը պետք է պահպանել՝ աղոթելու, Աստծո ներկայությունը ճաշակելու կամ Նրա ձայնը լսելու համար: Եթե ծնկներդ ցավում են, պառկի՛ր հատակին: Եթե մեջքդ է ցավում, կամ քնում ես հատակին, վե՛ր կաց և քայլի՛ր: Եթե Դեյվի նման կարող ես նստած աղոթել՝ միաժամանակ նայելով պատուհանից, ապա աղոթի՛ր այդպես: Պարզապես գտի՛ր քեզ հարմար տեղը և ձևը Աստծո հետ խոսելու և Նրան լսելու համար՝ կենտրոնանալով միմիայն Նրա վրա:

Ազա՛տ եղիր աղոթքի բանաձևերից կամ դիրքերից, որոնց մասին լսել ես, և պարզապես աղոթի՛ր: Կո՛չ եմ անում, որ պարզեցնես քո հաղորդակցումն Աստծո հետ: Խոսի՛ր Նրա հետ և լսի՛ր Նրան այնպես, ինչպես հարմար է և հեշտ քեզ համար, և, ամեն ինչից վեր, վայելի՛ր Նրա ներկայությունը:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. պարզապես աղոթի՛ր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon