Վե՛ր կաց և առա՛ջ գնա Աստծո հետ

Վե՛ր կաց և առա՛ջ գնա Աստծո հետ

«Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, մահիճդ առ և մա՛ն եկ»»: —Հովհաննես 5.8

Հովհաննեսի 5-րդ գլխում կա մի պատմություն մի մարդու մասին, ով, իմ կարծիքով, ներկայացնում է շատ մարդկանց, ովքեր հրաժարվում են փոխվել:

Երուսաղեմում հրեական տոնի ժամանակ Հիսուսն այցելեց Բեթհեզդայի ավազան, որտեղ հավաքվում էին հիվանդներ՝ բժշկվելու հույսով: Նրանց մեջ էր մի մարդ, ով երեսունութ տարի կաղ էր եղել: Երբ Հիսուսը տեսավ նրան, հարցրեց, թե արդյոք նա կամենում է բժշկվել:

Ինձ համար այդ մարդու պատասխանն ասում է, թե ինչու նա չէր բժշկվել այդ երեսուն տարիների ընթացքում: Նա ասաց. «Մարդ չունեմ, որ երբ որ ջուրը շարժվում է, ինձ ավազանի մեջ գցի»: Այստեղ գլխավոր միտքն այն է, որ այդ մարդը խուսափում էր պատասխանատվությունից:

Նրա երկրորդ խնդիրն այն էր, որ նա մեղադրում էր ուրիշներին: Այդ մարդն ասաց. «Մինչև ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մեջը»:

Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը: Նա չխղճաց նրան: Փոխարենը՝ Հիսուսն ասաց. «Վե՛ր կաց: Մահիճդ առ և մա՛ն եկ»:

Որպեսզի քո կյանքում փոփոխություն լինի, դու չես կարող լինել քո հանգամանքների գերին: Իմացի՛ր, որ Աստված կամենում է օգնել քեզ այսօր: Դու պարզապես պետք է որոշես վստահել Նրան, վեր կենալ և ակտիվորեն ձգտել այն ազատությանը, որ Նա տալիս է քեզ:


Աղոթքի սկիզբ Աստվա՛ծ, ես չեմ ուզում լինել իմ հանգամանքների զոհը: Ես ուզում եմ փոխվել: Այսօր ես ընդունում եմ Քո զորությունն ու ազատությունը: Ես հավատում եմ, որ իմ կյանքում իրական փոփոխություն կլինի, երբ քայլեմ Քեզ հետ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon