Համոզե՞լ Աստծուն, թե՞ վստահել Աստծուն

Համոզե՞լ Աստծուն, թե՞ վստահել Աստծուն

«Որովհետև ո՞վ գիտեցավ Տիրոջ միտքը, կամ ո՞վ եղավ Նրան խորհրդակից»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 11.34

Կյանքը շատ ավելի հեշտ կլիներ, եթե ապրեինք այն գիտակցմամբ, որ Աստված ավելի խելացի է, քան մենք: Ինչ էլ մտածենք, Աստծո ճանապարհը միշտ ավելի լավն է, քան մերը:

Մենք հաճախ գայթակղվում ենք մտածելու, որ գիտենք, թե որն է լավագույնը, այնուհետև մեր ամբողջ եռանդը ներդնում ենք դա իրականացնելու մեջ: Մենք մեծ հիասթափություն ենք ապրում այն պատճառով, որ ինքներս ենք որոշում, թե ինչպես կամ երբ պետք է կատարվի այս կամ այն բանը: Սա խանգարում է մեր ուրախությանը և վայելքին: Երբ շատ ուժգին ինչ-որ բան ենք ցանկանում, հաճախ փորձում ենք համոզել Աստծուն, թե ինչու է դա կարևոր, և ինչու պետք է Նա իրականացնի դա՝ փոխանակ վստահելու, որ Նա գիտի, թե որն է լավագույնը մեր կյանքի համար:

Ինչպես հիշեցնում է Հռոմեացիների 11.34-ը, Աստված կարիք չունի խորհրդատուի, որը կասի, թե ինչ Նա անի մեզ համար: Նրա կամքը կատարյալ է, և Նա ունի բարի ծրագրեր մեզ համար, որպեսզի դառնանք այն, ինչ նախատեսել է: Երեմիա մարգարեն ասում է. «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- խաղաղության խորհուրդները, և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը» (Երեմիա 29.11):

Երբ կանգնում եք շփոթեցնող իրավիճակների առջև, քաջալերում եմ, որ աղոթեք. «Տե՛ր, գուցե հենց հիմա սա տրամաբանական չէ ինձ համար, բայց ես վստահո՛ւմ եմ Քեզ: Ես հավատո՛ւմ եմ, որ Դու սիրում ես ինձ, որ Դու ինձ հետ ես և անում ես այն, ինչը լավագույնն է ինձ համար»:


Աստված ձեր խորհրդի կարիքը չունի, որ գործի. Նա ձեր հավատքի՛ կարիքն ունի:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon