Աղոթքի սովորություն

Աղոթքի սովորություն

«Պետրոսը և Հովհաննեսը գնում էին միասին տաճարը իններորդ ժամի աղոթքին»: ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 3.1

Շատերն աննկատելիորեն մեղավոր են զգում իրենց աղոթքի կյանքի համար, որովհետև իրենց համեմատում են ուրիշների հետ: Աստված ստեղծագործող Աստված է և ցանկանում է, որ յուրաքանչյուրն ունենա իր անձնական աղոթքի կյանքը: Ձեր աղոթքի կյանքը չպետք է նման լինի մեկ ուրիշի աղոթքի կյանքին:

Այո՛, կան աղոթքի ապացուցված սկզբունքներ, որոնց կարող եք հետևել: Ինչպես տեսնում ենք Գործք առաքելոց 3.1-ում, աշակերտներն առանձնացնում էին օրվա որոշակի ժամեր, երբ գնում էին հատուկ վայր՝ աղոթելու: Դա լավ ինքնակարգապահություն է, որով պետք է սկսել աղոթքի կյանքը: Մենք կարող ենք հաստատել աղոթքի ժամանակացույց, որն անհատապես հարմար է մեզ, բայց կարող ենք նաև սովորել անդադար աղոթել: Դա նշանակում է աղոթել ամեն ժամանակ, ամեն տեղ, ամեն տեսակի աղոթքով: Ես սիրում եմ ասել. «Ձեր օրն անցկացրե՛ք աղոթքով»: Թող աղոթքը դառնա ինչպես շնչառություն, մի բան, որն անում եք հեշտությամբ և առանց ջանքերի:

Մենք երբեք չպետք է «սպասենք», որ աղոթենք: Ամեն անգամ, երբ տեսնում եք կարիք կամ մտածում եք, որ ձեզ օգնություն է հարկավոր, հենց այդ պահին աղոթեք: Աղոթքը զրույց է Աստծո հետ, և քանի որ Նա ամենուրեք է, մենք կարող ենք ամեն ժամանակ խոսել Նրա հետ:


Աստված ցանկանում է, որ աղոթքը լինի մեր առօրյայի անբաժանելի մասը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon