Տերն է քո զորությունը

«…զորացե՛ք Տերով (հզորացե՛ք Նրա հետ ձեր միության միջոցով), ձեր զորությունը Նրանի՛ց առեք (այն զորությունը, որ տրամադրում է Նրա անսահման հզորությունը)»: —Եփեսացիների 6.10, AMP

Մենք պետք է գիտակցենք, որ սատանայի ծրագրի մաս է կազմում մեզ՝ հավատացյալներիս, ուժասպառ անելը: Դանիել 7.25-ը վառ կերպով նկարագրում է այն տեսիլքը, որ Դանիել մարգարեն ստացել էր. «Եվ …Բարձրյալի սուրբերին հարստահարելու է…»:

Բայց Աստված ցանկանում է, որ դու քաջալերվես: Հռոմեացիների 8.37-ը քրիստոնյաներին այս բարի լուրն է տալիս. «Բայց այս ամեն բաներումն առավել ևս հաղթում ենք Նրա միջոցով, որ մեզ սիրեց»: «Առավել ևս հաղթում» կամ «ավելի քան հաղթողներ» նշանակում է, որ նախքան նեղությունը կսկսվի, մենք արդեն գիտենք, թե ով է հաղթելու: Ինձ դա դուր է գալիս, իսկ քե՞զ:

Մենք կարող ենք մեր սրտում նպատակ դնել աղոթքի ու Խոսքի միջոցով այնպիսի մտերիմ փոխհարաբերություններ հաստատել Աստծո հետ, որ մշտապես զորանանք Նրա խոստումների զորությամբ: Աստծո հետ մտերմությունը ձևավորում է ուժեղ քրիստոնյաներ, ովքեր կարող են խորտակել սատանային:

Ապրի՛ր քո կյանքը՝ լիովին վստահելով Աստծո զորությանը և չունենալով ոչ մի վախ այն փորձություններից, որոնք կարող են հոգնեցնել զինվորներին և ուժասպառ անել սուրբերին: Ուժե՛ղ մնա Նրանում և Նրա զորության կարողության մեջ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, միմիայն Դու ես իմ զորությունը: Ես թույլ չեմ տա, որ սատանան դարձնի ինձ հոգնած քրիստոնյա, այլ ուժեղ կմնամ Քո հետ մտերմության շնորհիվ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon