Ինչպես վարել բարի պատերազմը

«Պատերազմի՛ր հավատքի բարի պատերազմը և բռնի՛ր հավիտենական կյանքը, որի մեջ կաչվեցիր և դավանեցիր բարի վկայությունը շատ վկաների առաջին»: —Ա Տիմոթեոս 6.12

Մենք պետք է թշնամու դեմ հավատքի բարի պատերազմ վարենք, սակայն գործնականում ինչպե՞ս է դա տեղի ունենում: Ահա վեց բանալի ռազմավարություններ.

  1. Մտածի՛ր հարձակողական կերպով: Ինչպես զորավարն է նախապատրաստվում մարտին, ծրագրավորի՛ր և հաշվարկի՛ր, թե ինչպես կռվես ու պարտության մատնես թշնամուն:
  2. Աղոթի՛ր ջերմեռանդորեն: Եբրայեցիների 4.16-ը հրահանգում է մեզ վստահորեն և համարձակորեն մոտենալ Աստծո գահին: Գնա՛ Նրա մոտ վստահությամբ և ասա, թե ինչի կարիք ունես:
  3. Խոսի՛ր անվախորեն: Ա Պետրոսի 4.11-ն ասում է. «Եթե մեկը խոսում է, թող ինչպես Աստծո հրամաններ խոսի…»: Ես ու դու պիտի հոգևոր առումով հրամայական ձայն ունենանք չարի ուժերի դեմ:
  4. Տո՛ւր առատորեն: Ինչպես տալիս ենք, այնպես էլ ստանում ենք (տե՛ս Ղուկաս 6.38): Ապրի՛ր առատաձեռնության կյանքով:
  5. Գործի՛ր վճռականությամբ: Ինչ ձեռնարկում ես, արա՛ դա ողջ ուժովդ (Ժողովող 9.10): Շարժվի՛ր Սուրբ Հոգով և գործը ավարտին հասցրու:
  6. Սիրի՛ր առանց պայմանների: Որպես Աստծո զավակներ՝ մենք պետք է ուրիշներին սիրենք այնպես, ինչպես Աստված է սիրում մեզ՝ անվերապահորեն և անձնազոհ կերպով:

Ձեռնարկի՛ր այս քայլերը, ու երբ թշնամին գա, դու լցված կլինես Աստծո զորությամբ ու կլինես անպարտելի:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես չեմ ուզում ետևում նստել ու բաց թողնել հավատքի պատերազմը, որի մեջ Դու կանչել ես ինձ: Մինչ ես առաջ եմ շարժվում, ցո՛ւյց տուր, թե ինչպես կիրառեմ այս վեց ռազմավարությունները թշնամու դեմ պայքարում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon