Այլևս մեղքի ոչ մի զգացում կամ դատապարտություն

Այլևս մեղքի ոչ մի զգացում կամ դատապարտություն

«Ուրեմն, հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ՝ հոգևորապես»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.1

Շատ քրիստոնյաների համար խոշոր խնդիր է այն, երբ նրանք կրկին ու կրկին մեղավոր ու դատապարտված են զգում անցյալի մեղքերի համար, որոնք արդեն ներվել են: Սատանան մեծ հաճույք է ստանում, երբ ստիպում է, որ վատ մտածենք մեր մասին, և դա անելու միջոցներից մեկը մեզ ստիպելն է, որ մեղավոր զգանք: Թեպետ դա կեղծ մեղքի զգացում է, բայց եթե ընդունենք, կկրենք դրա բացասական ազդեցությունը:

Աստվածաշունչը սովորեցնում է, որ Հիսուսի արյան միջոցով մենք ունենք լիարժեք ներում և լիակատար ազատություն դատապարտությունից: Հարկ չկա, որ մեր մեղքի զգացումն ավելացնենք խաչի վրա Նրա կատարած զոհին: Նա ավելի, քան բավական է:

Եթե սատանան փորձի հիշեցնել ձեր մեղքը մեղքի զգացումի և դատապարտության տեսքով, հայտարարե՛ք նրան. «Ես ներված եմ այդ մեղքի համար: Դրա համար հոգ է տարվել, հետևաբար, ես հոգ չեմ տանում դրա համար»: Դուք կհայտնաբերեք, որ բարձրաձայն խոսելը հաճախ օգտակար է ձեզ համար, որովհետև դա անելով դուք հռչակում եք, որ կանգնած եք Աստծո Խոսքի վրա: Հայտարարե՛ք թշնամուն, որ Քրիստոսը ձեզ ազատ է արձակել:


Պարզապես մի՛ նստեք ու լսեք սատանայի մեղադրանքները և ստերը: Սովորե՛ք պատասխանել նրան ճշմարտությամբ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon