Աստծո ընկեր

Աստծո ընկեր

«Ձեզ ծառաներ չեմ անվանում… Բայց ձեզ Իմ ընկերներ անվանեցի» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 15.15):

Աստված Աբրահամին Իր ընկեր անվանեց, ապա հայտնեց Սոդոմը և Գոմորը կործանելու ծրագիրը, որի մասին կարող ենք կարդալ Ծննդոց 18.17-ում: Ինչպես Նա Աբրահամի հետ կիսեց իր մտադրությունները, այնպես էլ քեզ հետ՝ որպես Իր ընկերոջ, կկիսի Իր սիրտը, Իր ցանկությունները, Իր նպատակները, Իր ծրագրերը: Նա կտա քեզ հասկացողություն և խորաթափանցություն՝ իմանալու, թե ինչ է կատարվում քո կյանքում, և կասի, թե ինչ քայլեր ձեռնարկես: Նա կառաջնորդի և կօգնի պատրաստվելու ապագային: Լինելով Աստծո ընկեր՝ դու ստիպված չես լինի հանկարծակիի գալ տարբեր հանգամանքներից: Դու կարող ես տեղեկացված և պատրաստ լինել, որովհետև դու Աստծո ընկերն ես և լսում ես Նրա ձայնը: Գուցե Նա չհայտնի այն ամենը, ինչ կցանկանայիր իմանալ, և այն ժամանակ, երբ կցանկանայիր իմանալ, սակայն Նա կառաջնորդի քեզ և կտա ուժ, երբ լինես համբերատար և վստահես Իրեն:

Միգուցե հարցնում ես. «Ինչպե՞ս եմ ես դառնում Աստծո ընկեր»: Համաձայն այսօրվա խոսքի՝ դու արդե՛ն ընկեր ես: Հիսուսն Իր աշակերտներին ասաց. «Ես ձեզ Իմ ընկերներ անվանեցի»: Եթե դու Հիսուսի հետևորդն ես, ուրեմն Նրա աշակերտն ես և Նրա ընկերը: Ինչպես ցանկացած ընկերության մեջ, դու կարող ես լինել պարզապես ծանոթ կամ մտերիմ, անձնական ընկեր: Քո ընկերությունն Աստծո հետ աճում և զարգանում է այնպես, ինչպես աճում և զարգանում է քո ընկերությունն այլ մարդկանց հետ: Ցանկացած ընկերություն պահանջում է ժամանակ և ջանք, նույնը վերաբերում է Աստծո հետ քո փոխհարաբերություններին:

Քաջալերում եմ քեզ այսօր ժամանակ և ջանք ներդնել Աստծո հետ փոխհարաբերությունների մեջ՝ կարդալով Նրա Խոսքը և մտորելով Խոսքի շուրջ, խոսելով Նրա հետ և լսելով Նրան՝ որպես Իր ընկեր:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. քո ժամանակացույցում տե՛ղ հատկացրու Աստծո հետ փոխհարաբերություններում ժամանակ և ջանք ներդնելուն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon