Աստծո Խոսքը լավ դեղ է

«Իր Խոսքն ուղարկեց և նրանց բժշկեց և նրանց ազատեց իրենց կորուստից»: Սաղմոս 107.20

Շատերը սխալվում են, երբ միայն հավատում են բժշկությանը՝ չընդունելով Աստծո դեղորայքը՝ Նրա Խոսքը: Նրանք ասում են. «Ես հավատում եմ բժշկությանը», բայց չեն կիրառում Խոսքը: Որքա՞ն օգուտ կարող է տալ մեզ դեղորայքը, եթե չենք ընդունում այն:

Աստծո Խոսքը Նրա դեղորայքն է. այն բուժիչ միջոց է այնպես, ինչպես բնական դեղն է բուժիչ միջոց կամ կատալիզատոր: Այլ խոսքով՝ դեղն իր մեջ ունի կարողություն բժշկություն բերելու: Աստծո Խոսքին ներհատուկ է քո մարմնին կյանք և բժշկություն բերելու կարողությունը:

Իսկ ինչպե՞ս ես այն ընդունում: Աստծո Խոսքը միայն այն ժամանակ է բժշկություն բերում քո մարմնին, երբ այն արմատավորվում և մնում է քո սրտում: Միայն գլխի գիտելիքը ոչինչ չի անի: Որպեսզի քո մարմինը բժշկություն ստանա, Սուրբ գրվածքները պիտի թափանցեն քո մտքի և սրտի մեջ՝ մտորելու, կարդալու, լսելու, խորհելու և մտքում յուրացնելու միջոցով: Եվ հենց Խոսքն իսկապես թափանցի քո սիրտ, այն կարող է բժշկություն բերել քո ամբողջ մարմնին: Թող Աստծո Խոսքը խորը արմատավորվի քո սրտում:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես այսօր ընտրում եմ խորհել Քո բժշկող Խոսքի շուրջ: Քո Խոսքն իմ սրտում խորը պահելով՝ ես գիտեմ, որ մարմինս կլցվի Քո բժշկությամբ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon