Աստված կարող է «Ղազարոսներ» հարուցանել քո կյանքում

«Հիսուսը նրան ասաց. «Չասացի՞ քեզ, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես»»: —Հովհաննես 11.40

Հիշո՞ւմ ես այն պատմությունը, երբ Հիսուսն այցելեց Մարիամին ու Մարթային՝ նրանց եղբայր Ղազարոսի մահից չորս օր անց: Երբ Նա վերջապես տեղ հասավ, Մարթան ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի (Հովհաննես 11.21)»:

Մարթան ակնհայտորեն հուսահատության մեջ էր: Այն ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»: Մարթան պատասխանեց. «Գիտեմ, որ հարություն կառնի հարությունում՝ հետին օրը» (23, 24 խոսքեր): Ես չեմ կարծում, թե նա իսկապես հասկացավ, թե ինչ էր Հիսուսն ասում: Նա նայում էր ապագա հնարավորությանը, այլ ոչ թե ներկա իրականությանը: Նա իրականում չէր սպասում, որ ինչ-որ բան կփոխվի:

Մեզանից շատերը Մարթայի նման են՝ խրված իրենց խնդիրների մեջ, չգիտակցելով, որ Աստված կարող է ամեն բան տակնուվրա անել: Բայց Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին, ու Նա կարող է հարություն տալ քո կյանքի «Ղազարոսներին», լինի դա փոխհարաբերությունների վերականգնում, ճեղքում առողջության կամ ֆինանսների բնագավառում, կամ որևէ արգելքի վերացում, որը քեզ ետ է պահում Նրա կամքի մեջ քայլելուց: Ինչպիսին էլ լինի քո կարիքը, Աստծո մոտ ամեն բան հնարավոր է (տե՛ս Մարկոս 10.27):

Հույսդ մի՛ կորցրու: Միգուցե քեզ համար այսօր ցավոտ է, սակայն Աստված կարող է նոր սկիզբ բերել յուրաքանչյուր իրավիճակի մեջ: Հավատա՛ Աստծուն և տե՛ս, թե ինչպես է Նա ցուցադրում Իր փառքը քո կյանքում:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես գիտեմ, որ Դու կարող ես իմ կյանքի յուրաքանչյուր իրավիճակում գործել ի փառս Քեզ: Իմ խնդիրների մեջ խորանալու փոխարեն՝ ես կվստահեմ Քեզ իմ կյանքի «Ղազարոսներին» հարուցանելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon