Աստված ունի ծրագիր

Աստված ունի ծրագիր

«Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- խաղաղության խորհուրդները, և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը»: ԵՐԵՄԻԱ 29.11

Եթե ունեք ցածր ինքնագնահատական, այն արդեն բացասաբար է անդրադարձել ձեր անցյալի վրա, սակայն դուք կարող եք բժշկվել և թույլ չտալ, որ անցյալը կրկնվի: Քաջալերում եմ, որ բաց թողնեք այն, ինչ ետևում է, այդ թվում՝ ցանկացած բացասական միտք ձեր մասին, և համառորեն առաջ շարժվեք դեպի այն ամենը, ինչ Աստված պահել է ձեզ համար:

Աստված ունի բարի ծրագիր և նպատակ յուրաքանչյուրիս համար և առանձնահատուկ ճանապարհ ու կատարյալ ժամանակ՝ այդ ամենն իրականացնելու համար, սակայն ոչ բոլորս ենք վերապրում դա: Շատերն ապրում են չափազանց ցածր այն չափանիշներից, որ Աստված նախատեսել է իրենց համար:

Տարիներ շարունակ ես չէի կիրառում իմ իրավունքներն ու արտոնությունները՝ որպես Աստծո զավակ: Թեև քրիստոնյա էի ու հավատում էի, որ կգնամ երկինք, երբ մահանամ, սակայն չգիտեի, որ հնարավոր էր որևէ բան անել իմ անցյալի, ներկայի կամ ապագայի վերաբերյալ: Ես ունեի ցածր ինքնագնահատական, և դա ազդում էր իմ առօրյայի, ինչպես նաև ապագայի վերաբերյալ իմ պատկերացումների վրա:

Այսօր դուք կարող եք ընդունել Աստծո սերը ձեր հանդեպ և Նրա սերը դարձնել ինքներդ ձեզ սիրելու և ընդունելու հիմքը: Նա հավանում է ձեզ: Իմացե՛ք, որ դուք փոխվում եք և դառնում այն, ինչ Նա ցանկանում է, որ լինեք: Այնուհետև սկսե՛ք վայելել կյանքը, որտեղ էլ լինեք, մինչև որ կհասնեք լիարժեք հոգևոր հասունության:


Թող Աստված լինի Աստված ձեր կյանքում: Տվե՛ք Նրան կյանքի ղեկը: Նա գիտի, թե ինչ է անում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon