Գործուն հավատք

Գործուն հավատք

«Եվ առաքյալներն ասացին Տիրոջը. «Մեր հավատքն ավելացրո՛ւ»» (ՂՈՒԿԱՍ 17.5):

Շատերը, գուցե նաև դու, աղոթում են «մեծ հավատք» ունենալու համար, բայց հավատքը չի ավելանում միայն աղոթքի միջոցով: Այն աճում է աստիճանաբար, երբ հնազանդվում ես Աստծուն և անում այն, ինչ Նա խնդրում է քեզ անել: Հնարավոր է, որ Նա խնդրի մեզ անել բաներ, որոնք երբեք չենք արել կամ, գուցե, լիովին չենք հասկանում, բայց երբ հնազանդության քայլ ենք անում, վերապրում ենք Աստծո հավատարմությունը, և մեր հավատքն աճում է:

Երբեմն որոշակի իրավիճակների համար Աստված մարդկանց հավատքի պարգև է տալիս, բայց սովորաբար հավատքը մեծանում է փորձառության միջոցով: Մեր հավատքն աճում և զորանում է, երբ գործադրում ենք այն:

Այսօրվա խոսքում աշակերտները խնդրեցին Հիսուսին ավելացնել իրենց հավատքը: Նա պատասխանեց նրանց Ղուկասի 17.6-ում գրված խոսքերով՝ ասելով, որ նրանք պետք է գործեն իրենց հավատքի հիման վրա, որպեսզի այն ավելանա: Նույնը այսօր վերաբերում է մեզ: Հավատքը դրսևորելու միջոցներից մեկը ինչ-որ բան անելն է. հավատքը հաճախ գործողություն է պահանջում: Անշուշտ, կան ժամանակներ, երբ Աստված ուզում է, որ ապավինենք Իրեն և սպասենք, որ Ինքը գործի մեր անունից, բայց երբեմն մենք պետք է ապացուցենք մեր հավատքը՝ ինչ-որ բան անելով: Եթե ուզում ենք, որ մեր հավատքն աճի, պետք է պատրաստ լինենք սպասելու Աստծուն կամ գործելու համաձայն Նրա Խոսքի, բայց մեր հավատքը չի ավելանա, եթե ոչինչ չանենք:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. գործի՛ր այնպես, որ ցույց տաս քո հավատքը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon