Դու ուժասպա՞ռ ես լինում…թե՞ Հիսուսն է մեծարվում

«որպեսզի Հոգու նորոգությունով ծառայենք և ոչ թե գրի հնությունով»: Հռոմեացիների 7.6

Ես հավատում եմ, որ մարդկանց ճնշված և ուժասպառ լինելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ նրանք շարժվում են իրենց ճանապարհներով՝ Աստծո ծրագրին հետևելու փոխարեն:

Մենք կարիք ունենք հետևելու Սուրբ Հոգու առաջնորդությանը, որպեսզի իմանանք, թե ինչի մեջ պիտի ներգրավվենք ու ինչի մեջ պիտի ծախսենք մեր ուժերը: Մենք պետք է սովորենք ասել այո, երբ Նա ասում է՝ այո, և ոչ, երբ Նա ասում է՝ ոչ: Երբ հնազանդվենք Աստծո առաջնորդությանը, ի վիճակի կլինենք իրականացնելու այն, ինչ Նա տալիս է մեզ անելու, և կքայլենք խաղաղության մեջ:

Հռոմեացիների 7.6-ն ասում է, որ մենք պետք է առաջնորդվենք Հոգու մղումներով: Ես կարող եմ հիշել, որ շատ անգամներ, երբ հոգնած եմ եղել, Սուրբ Հոգին մղել է ինձ հանգստանալու, սակայն ես դուրս եմ եկել ու շարունակել իմ գործը: Արդյունքում՝ հոգնելու փոխարեն ես պարզապես ուժասպառ եմ եղել: Ինչպես գիտեք, ուժասպառ մարդիկ սովորաբար անհամբեր և նյարդային են լինում:

Երբ հնազանդվում ենք Սուրբ Հոգու մղումներին, Հիսուսը մեծարվում է: Ուստի, թո՛ւյլ տուր հարցնել քեզ հետևյալը. «Դու ուժասպա՞ռ ես լինում…թե՞ Հիսուսն է մեծարվում»: Հետևի՛ր Հոգուն և մեծարի՛ր Նրան քո կյանքում:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես չեմ ուզում չափից շատ հոգնատանջ լինել ու չհնազանդվել Քո մղումներին: Ես ընտրում եմ հետևել Քո ծրագրերին ու մեծարել Քեզ իմ կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon