Դու ունես Դատապաշտպան

Դու ունես Դատապաշտպան

«Ո՞վ է, որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի. Աստված է, որ արդարացնում է [Ով մեզ ճիշտ հարաբերության մեջ է դնում Իր հետ]: Ո՞վ է, որ առաջ գա և մեղադրի կամ ամբաստանի նրանց, ում Աստված ընտրել է» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.33):

Սուրբ Հոգին մեր Դատապաշտպանն է: «Դատապաշտպան» բառը հունարենում նշանակում է նա, ով կանչված է մեզ օգնելու. Սուրբ Հոգին նշանակված է Աստծո կողմից՝ մեզ աջակցելու, պաշտպանելու կամ մեր շահերն առաջ քաշելու համար:

Սուրբ Հոգին բառացիորեն կանչված է մեր կողքին լինելու և մեզ ամեն կերպ օգնելու համար: Երբ մենք պաշտպանվելու կարիք ենք ունենում, Նա պաշտպանում է մեզ, ինչպես փաստաբանը կպաշտպաներ իր վստահորդի շահերը: Լավ է իմանալ, որ մենք ստիպված չենք ինքնապաշտպանվելու, երբ մեղադրում են մեզ որևէ սխալ արարքի կամ շարժառիթի մեջ: Մենք կարող ենք օգնություն խնդրել Սուրբից և ակնկալել, որ կստանանք այն, որովհետև Նա մեր Դատապաշտպանն է: Այդ միտքը միայն բավական է մեզ մխիթարություն և քաջալերանք բերելու համար:

Շատերը բավականին ժամանակ և եռանդ են ծախսում՝ փորձելով պաշտպանել իրենց, իրենց հեղինակությունը, դիրքը, արարքները, խոսքերը և որոշումները: Իրականում մենք վատնում ենք մեր ժամանակը: Երբ ուրիշները դատում են մեզ, հնարավոր է, որ մեծ ջանքերից հետո վստահեցնենք նրանց, որ մեր սիրտը մաքուր է: Պարզապես խնդիրն այն է, որ եթե նրանք հակված են դատելու, ապա շուտով կգտնեն մեկ այլ պատճառ մեզ դատելու համար: Մեզ համար լավագույն գործելակերպը աղոթելն է և թույլ տալը, որ Սուրբ Հոգին անի Իր գործը՝ լինելով մեր Դատապաշտպանը և Պաշտպանը:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Սուրբ Հոգին քո Դատապաշտպանն է և Պաշտպանը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon