Եղե՛ք դրական

Եղե՛ք դրական

«… բայց մենք Քրիստոսի միտքն ունենք և պահում ենք Նրա սրտի մտածմունքները (զգացմունքները և նպատակները)»: Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 2.16, AMP

Այն ժամանակվանից, ինչ սկսեցի ունենալ դրական մտածելակերպ, այլևս չեմ կարողանում հանդուրժել հոռետեսությունը: Բացասական մտածելակերպից ազատագրվելուց ի վեր կյանքում այնքան շատ դրական փոփոխություններ եմ տեսել, որ այժմ հակառակվում եմ ցանկացած բացասական բանի:

Ահա թե ինչ եմ առաջարկում, եթե դուք պայքարում եք դրական մնալու համար: Խնդրե՛ք Սուրբ Հոգուն հանդիմանել ձեզ ամեն անգամ, երբ սկսում եք բացասական մտածել: Սա Նրա աշխատանքի մի մասն է: Հովհաննեսի 16-րդ գլխի 7-րդ և 8-րդ խոսքերը սովորեցնում են, որ Սուրբ Հոգին կհանդիմանի մեզ մեղքի և արդարության համար: Երբ հանդիմանությունը գա, խնդրե՛ք Սուրբ Հոգուն օգնել ձեզ: Մի՛ կարծեք, թե ինքներդ կարող եք հաղթահարել. ապավինե՛ք Նրան:

Լինել դրական՝ չի նշանակում, որ մենք չենք առերեսվում իրականությանը: Աստվածաշունչն ասում է, որ անենք այն, ինչ պահանջվում է, և հաստատ կանգնենք մեր տեղում (տե՛ս Եփես. 6.13): Մեր տեղը «Քրիստոսում» է, և Նրանում մենք կարող ենք մշտապես հուսառատ և դրական լինել, որովհետև Նրա համար ոչինչ չափազանց դժվար չէ: Հիսուսը մշտապես դրական էր և լի էր հավատքով: Մենք ունենք Նրա միտքը մեր մեջ և Նրա օգնությամբ կարող ենք անել միևնույն բաները:


Մտածե՛ք այնպես, ինչպես Աստված է մտածում, որպեսզի լինեք այն անձնավորությունը, որ Նա ցանկանում է՝ լինեք, և ունենաք այն ամենը, ինչ Նա ցանկանում է, որ ունենաք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon