Եղի՛ր համարձակ

Եղի՛ր համարձակ

«Ամբարիշտը փախչում է, երբ ոչ ոք նրան չի հալածում, բայց արդարները առյուծի պես համարձակ են» (ԱՌԱԿԱՑ 28.1):

Մարդիկ չեն աղոթում և դժկամորեն են Աստծուց խնդրում այն, ինչի կարիքն ունեն և ցանկանում են, հիմնականում այն պատճառով, որ իրենց արժանի չեն զգում: Նրանք լավ կարծիք չունեն իրենց մասին, չեն զգում, որ բավականաչափ հոգևոր են, ուստի չեն հավատում, որ Աստված կլսի իրենց: Բոլորս ենք սխալներ գործում, և երբ սխալվում ենք, պետք է ընդունենք Աստծո ներումն ու ողորմությունը, ինչը թույլ է տալիս, որ Նրա օրհնությունները հոսեն նույնիսկ այն ժամանակ, երբ սխալվում ենք:

Երբ խոսում ենք Աստծո հետ և խնդրանքներ ներկայացնում Նրան, պետք է հասկանանք մեր դիրքը՝ որպես Աստծո որդիների և դուստրերի, որոնք արդարացված են Հիսուսի արյունով: Այլապես, հնարավոր է՝ հստակ չլսենք Նրա ձայնը կամ ճշգրտորեն չընկալենք Նրա պատասխանները: Շատ հաճախ մտածում ենք, որ մեր արդարությունը հիմնված է «ճիշտ» բաներ անելու, «ճիշտ» խոսքեր խոսելու, «ճիշտ» վարվելու կամ «ճիշտ» վերաբերմունք ունենալու վրա: Ճշմարտությունն այն է, որ մենք չենք կարող ինքներս մեզ արդարացնել: Մենք կարող ենք կրոնավոր դառնալ, բայց մեզ արդարացնել չենք կարող: Աստվածաշնչյան ճշմարիտ արդարությունը հիմնված չէ մեր ճիշտ արարքների վրա, այն հիմնված է նրա վրա, ինչ Հիսուսն արեց մեզ համար: Նրա արդարությունը դառնում է մերը հավատքի միջոցով, և երբ հավատում ենք դրան, աստիճանաբար ավելի ու ավելի ճիշտ վարքագիծ ենք դրսևորում: Մշտապես պետք է հիշենք, որ Աստված պատասխանում է մեր աղոթքներին, որովհետև Նա բարի է, ոչ թե՝ մենք ենք բարի: Մենք կարող ենք ամեն օր աղոթքով համարձակությամբ մոտենալ Նրան և ակնկալել, որ կլսենք Նրանից:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված քո սխալները կվերածի հրաշքների, եթե վստահես Նրան և համարձակ աղոթես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon