Երեքպատիկ թելը շուտով չի կտրվի

«Եվ եթե մեկը նրան բռնություն անի, երկուսը նրա դեմ կկանգնեն. և երեքպատիկ թելը շուտով չի կտրվի»: Ժողովող 4.12

Ավելի լավ բան չկա, քան իսկապես հրաշալի ամուսնությունը, և ավելի վատ բան չկա, քան վատ ամուսնությունը: Քրիստոնեական ամուսնությունները նրա համար են, որպեսզի ապացուցեն, որ երկուսը կարող են հզոր ուժ դառնալ Աստծո կամքի իրականացման գործում՝ և՛ հաճույք ստանալով, և՛ աշխարհի վրա ազդեցություն թողնելով:

Ինչևէ, երկու անհատի միավորումը մեկ ներդաշնակ ամուսնության մեջ մի գործընթաց է, որն ինքն իրեն տեղի չի ունենում: Լավ ամուսնությունն ուղղակի չի կայանում, որքան էլ զույգերը սիրահարված լինեն ամուսնանալու պահին: Դու պիտի Աստծուն հրավիրես այդ գործընթացի մեջ:

Երբ ճանաչում ենք Հիսուսին ու հրավիրում Նրան մեր ամուսնության մեջ, մեր փոխհարաբերությունը կազմվում է երեք թելից: Եվ տղամարդու ու կնոջ միության մեջ մեծ ուժ կա, երբ այնտեղ ներգրավված է Քրիստոսը:

Ամուսնության մեջ երջանկությունն այն չէ, որ գտնես մեկին, ով միշտ գործում է այնպես, ինչպես դու ես ցանկանում: Այստեղ խոսքը երկու անկատար մարդկանց մասին է, ովքեր վստահում են կատարյալ Աստծուն և հնազանդվում Նրա կամքին ու նպատակին: Դա է այն ամուսնությունը, որ Աստված կարող է օրհնել:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես սիրում եմ իմ ամուսնուն (կնոջը), բայց երկպատիկ թելը բավարար չէ: Ես ուզում եմ իմ կողմից հրավիրել Քեզ մեր ամուսնության մեջ, որպեսզի Դու զորացնես մեր սերը միմյանց հանդեպ ու առաջնորդես մեզ այն ծրագրի մեջ, որ Դու ունես մեզ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon