Ընդունի՛ր ներում, ոչ թե դատապարտություն

«Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողի մեզ և սրբի մեզ ամեն անիրավիությունից»: —Ա Հովհաննես 1.9

Մեր կյանքի յուրաքանչյուր օր մենք ներման կարիք ունենք: Սուրբ Հոգին մեր սրտում դնում է տագնապի ազդանշան մեղքը ճանաչելու համար և տալիս Հիսուսի արյան զորությունը մեզ մեղքից սրբելու և Աստծո հետ արդար դիրքում պահելու համար:

Բայց եթե մենք համակվում ենք դատապարտությամբ, կարող ենք վստահ լինել, որ դա Աստծուց չէ: Նա ուղարկեց Հիսուսին՝ մեզ համար մահանալու, մեր մեղքերի գինը վճարելու համար: Հիսուսը խաչի վրա կրեց մեր մեղքն ու դատապարտությունը (Եսայի 53):

Երբ Աստված մեր վրայից կոտրում է մեղքի շղթան, Նա հեռացնում է նաև մեղավորությունը: Նա հավատարիմ է և արդար՝ ներելու մեր բոլոր մեղքերը և շարունակաբար մաքրելու մեզ ամեն անիրավությունից (տե՛ս Ա Հովհաննես 1.9):

Սատանան գիտի, որ դատապարտությունը և ամոթը մեզ ետ են պահում աղոթքով Աստծուն մոտենալուց, որի ժամանակ մենք ստանում ենք ներում և վայելում մտերիմ փոխհարաբերություն Նրա հետ:

Ինքներս մեզ վատ զգալը կամ հավատալը, որ Աստված բարկացած է մեզ վրա, միայն բաժանում է մեզ Նրա ներկայությունից: Նա երբեք չի թողնի քեզ, ուստի ետ մի՛ քաշվիր Նրանից դատապարտության պատճառով: Ընդունի՛ր Նրա ներումը և քայլի՛ր Նրա հետ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, շնորհակալություն, որ ինձ ցույց ես տալիս, որ դատապարտությունը Քեզանից չէ: Այսօր ես ընդունում եմ Քո ներումը: Դու մաքրել ես ինձ մեղքից, ուստի ես կարող եմ ապրել Քեզ հետ արդար դիրքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon