Ընկերությունը մեզ համարձակ է դարձնում

Ընկերությունը մեզ համարձակ է դարձնում

«Ուրեմն, համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին, որ ողորմություն ընդունենք և շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 4.16):

Երբ հասկանում ենք Աստծո հետ մեր ընկերության նշանակությունը և տեսնում մեզ՝ որպես Նրա ընկերների, ավելի համարձակ, հավատքով լեցուն և Հոգով առաջնորդված աղոթքներ ենք անում: Ղուկասի 11-րդ գլխում Հիսուսը մի պատմություն պատմեց անմիջապես այն բանից հետո, երբ աշակերտներին սովորեցնում էր, թե ինչպես պետք է աղոթել՝ օրինակ բերելով «Տերունական աղոթքը»: Մենք կարող ենք ենթադրել, որ Նա օգտագործում էր այդ պատմությունը, որպեսզի լուսաբաներ աղոթքի վերաբերյալ Իր տված դասը: Նա ասաց. «…Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենա, և կեսգիշերին նրա մոտ գնա և ասի. «Բարեկա՛մ, ինձ երեք հաց փոխ տուր, որովհետև իմ բարեկամն ինձ մոտ եկավ ճանապարհից, և ես բան չունեմ, որ նրա առջև դնեմ»։ Եվ նա պատասխանի ներսից և ասի. «Մի՛ հոգնեցրու ինձ. Դուռն արդեն փակված է, և երեխաներս ինձ հետ անկողնում են: Չեմ կարող վեր կենալ և տալ քեզ»։ Ասում եմ ձեզ, եթե վեր էլ չկենա և նրան տա նրա բարեկամ լինելու համար, սակայն նրա թախանձանքի համար վեր կկենա և կտա, ինչ էլ որ պետք լինի» (Ղուկաս 11.5-8):

Ուշադրություն դարձրեք՝ այն մարդը, որ հացի կարիք ուներ, ստացավ այդ հացը միայն իր «թախանձանքի համար»: Մենք կարող ենք թախանձել միայն մեր ընկերներին, որովհետև ընկերությունը մեզ համարձակ է դարձնում, և որքան մեր ընկերությունն Աստծո հետ խորամուխ է լինում և ամրապնդվում է, այնքան ավելի համարձակ և վստահ ենք դառնում Նրան մոտենալիս:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Ինչպես կթախանձեիր քո ամենամոտ ընկերոջը. Նույն ջերմեռանդությամբ և մտերմությամբ աղոթի՛ր Աստծուն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon