Թարմացի՛ր

Թարմացի՛ր

«Ուրեմն, զղջացե՛ք (փոխե՛ք ձեր միտքը և նպատակը) և ե՛տ դարձեք [Աստծուն], որ ձեր մեղքերը ջնջվեն (մաքրվեն), որ թարմության ժամանակները գան Տիրոջ ներկայությունից…» (ԳՈՐԾՔ 3.19):

Աստված դրսևորում է Իր ներկայությունը տարբեր ձևերով: Մեծ մասամբ մենք չենք տեսնում Նրան, ինչպես չենք տեսնում քամին, բայց կարող ենք տեսնել այն աշխատանքը, որ Նա անում է մեր մեջ: Եթե ես հոգնած եմ, հյուծված, հուսախաբված կամ ինչ-որ բանից անհանգստացած, և Նրա հետ ժամանակ անցկացնելուց հետո լցվում եմ թարմությամբ, ուրեմն գիտեմ, որ Հոգու քամին փչել է ինձ վրա:

Աստված ցանկանում է թարմություն բերել քո կյանքում: Մի՛ հուսախաբվիր կամ մի՛ տանջվիր, երբ պատասխանը քո ներսում է: Եթե դու չափազանց զբաղված ես Աստծո հետ ժամանակ անցկացնելու համար, ուրեմն դու պարզապես չափազանց զբաղված ես. քեզ ահրաժեշտ է որոշ փոփոխություններ մտցնել քո ժամանակացույցում: Մի՛ հյուծվիր, մի՛ վրդովվիր, ուժասպառ մի՛ եղիր և մի՛ լարվիր, երբ թարմության ժամանակները հասանելի են քեզ:

Սովորի՛ր դուրս գալ կյանքի զբաղվածությունից և ժամանակ անցկացնել Աստծո հետ այնպես, ինչպես Հիսուսն էր անում: Դու չես կարող սպասել, որ շրջապատող մարդիկ քեզ թույլ տան ժամանակ անցկացնել Աստծո հետ: Ինչ-որ մեկը միշտ կգտնի ինչ-որ բան, որ դու պիտի անես: Եթե հնարավոր է, առաջին հերթին ժամանա՛կ հատկացրու առավոտյան, ապա փորձի՛ր օրվա մեջ վերցնել մի քանի փոքրիկ «հոգևոր ընդմիջումներ»: Երկու կամ երեք րոպեով դադարեցրո՛ւ այն, ինչ անում ես, խորը շո՛ւնչ քաշիր, հանգստացի՛ր և պարզապես Աստծուն ասա՛, թե որքան ես սիրում Իրեն և որքան ես զգում Իր կարիքը: Մնացած ժամանակը լո՛ւռ մնա Նրա ներկայության մեջ, և դու զարմանալի թարմություն կվերապրես:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ հյուծվիր կամ մի՛ լարվիր. ժամանա՛կ տրամադրիր՝ թարմանալու Տիրոջ ներկայության մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon