Ինչո՞ւ ենք մենք հարցնում՝ ինչո՞ւ:

«Հավատում եմ, Տե՛ր, իմ անհավատությանն օգնի՛ր»: —Մարկոս 9.23

Երբևէ հայտնվե՞լ ես ողբերգական իրավիճակում ու Աստծուն հարցրել. «Ինչո՞ւ, ինչո՞ւ է ինձ հետ այսպիսի բան կատարվում»:

Մի պահ եկեք պատկերացնենք, թե Աստված պատասխանում է այդ հարցին: Արդյո՞ք Նրա բացատրությունը որևէ բան կփոխի: Ողբերգության հետևանքները դեռևս քեզ հետ կլինեն, իսկ ցավն այնքան ուժգին կլինի, որքան առաջ էր: Ի՞նչ կսովորեիր դրանից:

Երբ Աստծուն այդպիսի հարց ենք տալիս, ես կարծում եմ, որ մենք իրականում հարցնում ենք. «Աստվա՛ծ, Դու սիրո՞ւմ ես ինձ: Դու հոգ կտանե՞ս ինձ համար իմ վշտի ու ցավի մեջ: Դու ինձ մենակ չե՞ս թողնի»: Հնարավո՞ր է, որ մենք բացատրություններ ենք խնդրում, քանի որ վախենում ենք, որ Աստված իսկապես հոգ չի տանի մեզ համար:

Փոխարենը՝ մենք պետք է սովորենք ասել. «Տե՛ր, ես հավատում եմ: Ես չեմ հասկանում ու հավանաբար երբեք էլ չեմ հասկանա վատ բաներ պատահելու բոլոր պատճառները, սակայն ես հաստատ գիտեմ, որ Դու սիրում ես ինձ և միշտ ինձ հետ ես»:

Ես հավատում եմ, որ միշտ ավելի շատ հավատք է պահանջվում ինչ-որ բանի միջով հաղթական անցնելու, քան դրանից ազատվելու համար: Հավատա՛ Աստծուն և դու ավելի զորացած դուրս կգաս քո իրավիճակից:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես հավատում եմ Քեզ նույնիսկ այն ժամանակ, երբ հանգամանքները փորձում են լցնել իմ միտքը կասկածով: Օգնի՛ր ինձ հիշելու, որ Դու սիրում ես ինձ, ու հավատքս ուղղելու Քեզ՝ անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon