Ինչպես զարգացնել պարգևները

«Այս ամենը (պարգևները, նվաճումները, ունակությունները)միևնույն Հոգին է ներշնչում և ներգործում մեր մեջ, Ով ամեն մեկին բաժանում է անհատապես, ինչպես ընտրում է»: —Ա Կորնթացիների 12.11, AMP

Մարդիկ ինձ անընդհատ հարցնում են, թե ինչպես հայտնաբերեն ու զարգացնեն այն պարգևները, որ Աստված տվել է իրենց: Ահա մի քանի օգտակար քայլեր, որ ես հայտնաբերել եմ.

  1. Կենտրոնացի՛ր այն ուժեղ կողմերի վրա, որ Աստված տվել է քեզ: Ուժեղ կողմերի վրա կենտրոնանալը կօգնի քեզ իրականացնելու այն կոչումը, որ Աստված դրել է քո կյանքի վրա:
  2. Գործի՛ դիր քո պարգևը: Գտի՛ր որևէ բան, որը սիրում ես անել և անում ես լավ, ու բազմիցս արա՛ այն: Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ կկատարվի: Դու քեզ ավելի լավ կզգաս, որովհետև չես պարտվի:
  3. Ունեցի՛ր համարձակություն տարբերվելու: Դժբախտությունը գալիս է այն ժամանակ, երբ փորձում ես նման լինել ուրիշներին՝ փոխանակ ընդունելու, որ դու յուրահատուկ ես:
  4. Սովորի՛ր հաղթահարել քննադատությունը: Ունեցի՛ր բավականաչափ վստահություն այն բանում, թե ով ես դու Քրիստոսում, և բա՛ց եղիր ուրիշներին լսելու ու փոխվելու համար՝ առանց պարտավորված զգալու համաձայնել նրանց տեսակետին կամ արժանանալ նրանց հավանությանը:

Աստված քո մեջ մեծություն է դրել: Այսօր սկսի՛ր մի մեծ արկածային ճանապարհորդություն՝ օգտագործելով այն պարգևները, որ Նա տվել է քեզ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ուզում եմ մշակել ու զարգացնել այն պարգևները, որ տվել ես ինձ: Տո՛ւր ինձ խիզախություն հետևելու Քեզ և զարգացնելու այն պարգևներն ու կարողությունները, որոնք դրել ես իմ ներսում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon