Կարճ և պարզ

Կարճ և պարզ

«Եվ աղոթք անելիս շատախոս մի՛ եղեք՝ ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսելու համար կլսվեն։ Արդ, նրանց մի՛ նմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ի՞նչ բաներ պետք են ձեզ, ձեր՝ Նրանից խնդրելուց առաջ»: ՄԱՏԹԵՈՍ 6.7,8

Ես հավատում եմ, որ եթե շատ պարզ արտահայտեմ իմ խնդրանքը և չխճճեմ հարցը՝ փորձելով չափից շատ բառեր օգտագործել, իմ աղոթքն իրականում ավելի հստակ և զորավոր կլինի:

Մենք կարող ենք մեր եռանդն օգտագործել մեր հավատքն արձակելու համար, այլ ոչ թե շարունակ կրկնելու արտահայտություններ, որոնք միայն ծառայում են աղոթքը երկար և ընդգրկուն դարձնելուն:

Մի ժամանակ ինձ համար դժվար էր կարճ և պարզ աղոթքներ անել: Ես հասկացա, որ աղոթքում իմ խնդիրն այն էր, որ ես չէի հավատում, որ իմ աղոթքները տեղ կհասնեն, եթե դրանք կարճ, պարզ և հակիրճ լինեն: Ես ընկել էի նույն թակարդը, որի մեջ շատերն են ընկնում՝ «որքան երկար աղոթես, այնքան լավ»: Ես չեմ ջատագովում, որ մենք միայն կարճատև աղոթքներ անենք, այլ առաջարկում եմ, որ յուրաքանչյուր աղոթք լինի պարզ, ուղիղ, տեղին և հավատքով լի:

Այժմ, երբ հետևում եմ Աստծո ուղղորդմանը՝ պարզ և հստակ, առանց կրկնողության, ներկայացնելով իմ խնդրանքները, շատ ավելի մեծ հավատք եմ արձակում: Եվ ես գիտեմ, որ Աստված լսում է ինձ և կպատասխանի:


Եթե ձեր աղոթքները բարդ են, պարզեցրե՛ք: Հիշե՛ք, ձեր աղոթքը լսվում է ձեր հավատքի՛ շնորհիվ, այլ ոչ թե բազում խոսքերի:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon