Հիսուսը և հույզերը

Հիսուսը և հույզերը

«Որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել, այլ այնպիսին, որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի»: ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 4.15

Ըստ Եբրայեցիների թղթի հեղինակի՝ Հիսուսը վերապրեց ամեն հույզ ու զգացմունք, որ մենք ենք վերապրում, բայց՝ առանց մեղանչելու: Նա չմեղանչեց, որովհետև չտրվեց սխալ զգացմունքներին: Նա գիտեր Աստծո Խոսքը կյանքի յուրաքանչյուր բնագավառում, որովհետև տարիներ էր անցկացրել՝ ուսումնասիրելով այն, նախքան կսկսեր Իր ծառայությունը: Դուք և ես երբեք չենք կարողանա ասել «ո՛չ» մեր զգացմունքներին, եթե խորապես չգիտենանք Աստծո Խոսքը:

Երբ ինչ-որ մեկը վիրավորում է ինձ, և ես բարկություն կամ վրդովմունք եմ զգում, աղոթում եմ. «Հիսո՛ւս, ես այնքան ուրախ եմ, որ Դու հասկանում ես, թե ինչ եմ զգում հենց հիմա, և չես դատապարտում ինձ այսպես զգալու համար: Ես չեմ ուզում տեղի տալ իմ զգացմունքներին: Օգնի՛ր, որ ներեմ և չարհամարհեմ նրանց, ովքեր սխալ են վարվել ինձ հետ, չխուսափեմ նրանցից կամ չփնտրեմ հատուցում այն վնասի դիմաց, որ նրանք պատճառել են ինձ»:

Կարևոր չէ, թե երբ կամ ինչպես է գայթակղությունը գալիս, Աստված կարողություն է տվել հակառակվելու դրան: Բայց մենք պետք է իմանանք Նրա Խոսքը և ապավինենք Նրան օգնության համար: Մենք չենք կարող անել դա մեր ուժերով. Նրա Խոսքը և Հոգին են, որ զորացնում են մեզ, որպեսզի հակառակվենք գայթակղությանը: Գայթակղություն զգալը սխալ չէ, սխալ է, երբ տեղի ենք տալիս գայթակղությանը:


Կառավարե՛ք ձեր հույզերը. թույլ մի՛ տվեք, որ դրանք կառավարեն ձեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon