Հմտանալ երախտագետ լինելու մեջ

«Տիրոջը կօրհնեմ ամեն ժամանակ. Նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի»: —Սաղմոս 34.1

Մենք բոլորս գիտենք, որ պիտի երախտապարտ լինենք մեր բազմաթիվ օրհնությունների համար: Աստված Իր Խոսքում մեզ ասում է գոհացող լինել, ու մենք գիտենք մեր սեփական փորձից, որ երբ սկսում ենք լրջորեն փառաբանել Աստծուն, մեր բեռներն ու դժվարությունները կարծես թեթևանում են:

Դավիթն ասաց. «Տիրոջը կօրհնեմ ամեն ժամանակ. Նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի…Շատ են արդարի նեղությունները, բայց Տերն այն ամենից փրկում է Նրան» (Սաղմոս 34.1, 19):

Դա է երախտագիտության զորությունը: Այն օգնում է մեզ ազատ արձակվելու, բացի այդ, երբ կանգ ենք առնում ու գոհություն հայտնում Աստծուն այն օրհնությունների համար, որ վայելում ենք մեր կյանքում, իրականում սկսում ենք էլ ավելի օրհնություններ գտնել՝ գոհանալու համար:

Ես քաջալերում եմ քեզ ժամանակ տրամադրել երախտագիտության մեջ հմտանալուն: Մենք այնքան շատ բան ունենք գոհանալու համար ու կարիք ունենք ամեն օր կենտրոնանալու դրա վրա: Մտքում պահի՛ր սաղմոսերգուի հորդորը. «…գոհացե՛ք Նրանից և օրհնեցե՛ք Նրա անունը» (Սաղմոս 100.4):


Աղոթքի սկիզբ

Սիրելի՛ Աստված, երախտապարտության զորությունն իսկապես անհավանական է: Շնորհակալություն ամեն օր ինձ օրհնելու և իմ կյանքում գործելու համար: Ես գիտեմ, որ առանց Քեզ ոչինչ չունեմ, ուստի ես գոհանում եմ Քեզանից այն բարության համար, որ ցուցաբերում ես իմ հանդեպ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon