Հոգու սուրը

Հոգու սուրը

«Եվ փրկության սաղավարտն առե՛ք և Հոգու սուրը, որ Աստծո Խոսքն է»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 6.17

Սատանայի հարձակումները եկեղեցու դեմ ավելի ուժգին են, քան երբևէ: Շատ-շատերը հսկայական հարձակումների են ենթարկվում մտքի ոլորտում և ունենում են վախի նոպաներ:

Նա, ով սովորում է բնակվել Աստծո Խոսքի մեջ և թույլ է տալիս, որ Խոսքը բնակվի իր մեջ, կունենա երկսայրի սուր, որով կկարողանա կռվել: Բնակվել՝ նշանակում է մնալ կամ կենալ: Եթե Աստծո Խոսքը դարձնեք ձեր կյանքի մի փոքրիկ մասը, կիմանաք մասնակի ճշմարտությունը և կվերապրեք միայն սահմանափակ ազատություն: Բայց նրանք, ովքեր կբնակվեն Խոսքի մեջ, կիմանան ամբողջ ճշմարտությունը և կվերապրեն լիակատար ազատություն:

Իմ կյանքը խառնաշփոթ էր, որովհետև ես անտեղյակ էի Խոսքից: Տարիներ շարունակ քրիստոնյա եմ եղել, սիրել եմ Աստծուն և ակտիվ եմ եղել եկեղեցական աշխատանքի մեջ, բայց ունեցել եմ զրո հաղթանակ, որովհետև չեմ իմացել Խոսքը: Բարեբախտաբար, այժմ կարող եմ վկայել, որ Աստծո Խոսքը դարձրել է ինձ հաղթող և օգնել ճանաչելու սատանայի հարձակումները:

Սովորե՛ք Խոսքը և թո՛ւյլ տվեք, որ Սուրբ Հոգին գործածի այն. խոսե՛ք այն, երգե՛ք այն կամ մտորե՛ք սուրբգրային այն հատվածների շուրջ, որոնք Նա դնում է ձեր սրտում:


Եթե ձեր սուրը քաշած պահեք, թշնամին չի կարողանա մոտենալ ձեզ: Խոսե՛ք Խոսքը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon