Հպարտ սիրտ

Հպարտ սիրտ

«… Նրա համար ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է կանգնում, բայց խոնարհներին շնորհք է տալիս»»: ՀԱԿՈԲՈՍ 4.6

Երբևէ Աստված ստիպված եղե՞լ է գործ ունենալ ձեզ հետ հպարտության վերաբերյալ: Ահա մի քանի բնութագիր, որոնք կօգնեն ձեզ իմանալու՝ արդյոք ունե՞ք խնդիր հպարտության հետ կապված. դուք ունեք կարծիք ամեն ինչի վերաբերյալ, դուք դատում եք, ձեզ հնարավոր չէ ուղղել, դուք ապստամբում եք իշխանության դեմ, ուզում եք, որ ամեն բան ձեզ վերագրվի, կամ էլ չափից հաճախ եք օգտագործում «ես» բառը: Սրանք հպարտության նշաններ են:

Դժվար է թույլ տալ, որ Աստված մեր հպարտությունը փոխարինի Իր խոնարհությամբ, սակայն դա կենսական անհրաժեշտություն է: Եթե ցանկանում ենք սերտ փոխհարաբերության մեջ լինել Աստծո հետ, պետք է գանք Նրա մոտ խոնարհության վերաբերմունքով: Հպարտությունը հենվում է սեփական անձի վրա, իսկ խոնարհությունը հենվում է Աստծո վրա: Միայն խոնարհության վայրում է, որ Աստված կարող է օրհնել մեզ:

Խոնարհներն օգնություն են ստանում: Եթե խոնարհվենք Աստծո ձեռքի տակ, Նա կբարձրացնի մեզ ճիշտ ժամանակին (տե՛ս Հակոբ. 4.10): Հպարտ մարդիկ կարծում են, որ «հիմա» են արժանի այն ամենին, ինչ ցանկանում են, բայց խոնարհությունն ասում է. «Իմ ժամանակները Քո ձեռքերում են, Տե՛ր»:


Հպարտությունն ասում է՝ ես կարո՛ղ եմ, իսկ խոնարհությունն ասում է՝ Քրիստոսը կարո՛ղ է իմ միջոցով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon