Ճշմարիտ քրիստոնյային բնորոշող նշանը

«Իրար վրա միևնույն խորհուրդը ունեցե՛ք. բարձր բաները մի՛ խորհեք, այլ խոնարհների հետ խոնարհվեցեք. ձեր անձերում իմաստուն մի՛ լինեք»: —Հռոմեացիների 12.16

Սիրո ամենակարևոր կողմերից մեկը անշահախնդրությունն է, որը Հռոմեացիների 12.16-ում բնութագրվում է որպես պատրաստակամություն հարմարվելու ուրիշների կարիքներին ու ցանկություններին:

Այն մարդիկ, ովքեր ըմբռնել են այս խոսքի նշանակությունը և կիրառել այն իրենց կյանքում, սովորել են, թե ինչ է նշանակում նվաճվել սիրուց: Նրանք եսասեր չեն: Նրանք սովորել են հարմարվող լինել ու հարմարվել ուրիշներին:

Մյուս կողմից, այն մարդիկ, ովքեր իրենց մասին ավելի բարձր կարծիք ունեն, քան հարկն է, դժվարանում են հարմարվել ուրիշներին: Նրանց ուռճացված կարծիքն իրենց մասին ստիպում է, որ նրանք ուրիշներին նայեն որպես «փոքրիկ» և «ոչ կարևոր» մարդկանց: Նրանք եսասիրաբար ակնկալում են, որ ուրիշները հարմարվեն իրենց՝ հաճախ անկարող լինելով առանց բարկանալու կամ վրդովվելու համաձայնել ուրիշների հետ:

Ինչպիսի՞ անձնավորություն ես դու: Ես շատ եսասեր եմ եղել, սակայն այժմ իմ փորձից կարող եմ ասել, որ անշահախնդիր ապրելը շատ ավելի մեծ բավարարվածություն է բերում:

Ճշմարիտ քրիստոնյային բնորոշող նշանը ուրիշներին հարմարվելու կարողությունն է: Արդյո՞ք այսօր անշահախնդրորեն կհարմարվես մեկ ուրիշի:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ցո՛ւյց տուր՝ ինչպես սիրով հարմարվեմ ուրիշներին: Ես ուզում եմ անշահախնդիր լինել ու կարողանալ բավարարել ուրիշների կարիքները: Ցո՛ւյց տուր ինչպես հասնել նրանց Քո սիրով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon