«Մարմինը տկար» է, բայց հարկ չկա, որ դու էլ տկար լինես

«Արթո՛ւն կացեք և աղո՛թք արեք, որ փորձության մեջ չմտնեք. հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»: —Մատթեոս 26.41

Խաչելության նախորդ գիշերը Հիսուսը հավաքեց աշակերտներին Գեթսեմանի պարտեզում և ընդամենը մեկ պատվեր տվեց. «Բոլորդ պետք է արթուն մնաք (խիստ ուշադիր, զգույշ և եռանդուն լինեք) և հսկեք ու աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք: Հոգին, հիրավի, հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մատթեոս 26.41, AMP):

Աշակերտները պետք է արթուն մնային և աղոթեին, սակայն նրանք քնեցին: Դրան հակառակ՝ Հիսուսն աղոթեց, և հրեշտակը հոգով զորացրեց Նրան՝ կարող դարձնելով կրելու խաչը: Աշակերտները չաղոթեցին, նրանք քնած էին՝ դրանով ապացուցելով, որ մարմինն իսկապես տկար է:

Ինձ համար այս պատմությունն ապացուցում է աղոթքի ճակատագրական կարևորությունը: Որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է գիտակցենք, որ առանց ամենօրյա աղոթքի և Աստծո հետ հաղորդակցության մենք ոչինչ չենք կարող ունենալ:

Մենք բոլորս պայքարում ենք՝ ապրելով «տկար մարմնով», սակայն երբ աղոթքը դարձնում ենք առաջնահերթություն, Աստված զորացնում է մեզ հոգով՝ թույլ տալով հաղթահարել մարմնի սահմանափակումները:

Ինչի՞ վրա ես այսօր հենվում՝ զորություն ստանալու համար: Մարմնի՞: Թե՞ ընտրում ես մոտենալ Աստծուն և վերապրել այն զորությունը, որ Նա գթառատորեն տալիս է մեզ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, շնորհակալ եմ այն զորության համար, որ Դու տալիս ես ինձ, երբ ես աղոթում եմ: Ես գիտեմ, որ առանց Քեզ ես տկար եմ, ուստի ընտրում եմ մշտապես մոտենալ Քեզ աղոթքով՝ գիտենալով, որ Քո զորությունն ավելի քան բավական է ինձ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon