Մերժվածության արմատը

Մերժվածության արմատը

«Որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերում, և դուք սիրով արմատ գցած և հաստատված լինեք»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 3.17

Մերժվածությունը սկիզբ է առնում սերմից, որը տնկվում է մեր կյանքի մեջ զանազան իրադարձությունների միջոցով: Աստված սիրում և ընդունում է մեզ, բայց սատանան գողանում է մեզնից այդ ճշմարտությունը՝ ստիպելով մտածել, որ մենք մերժված ենք, ինչի հետևանքով մեզ մերժված ու չսիրված ենք զգում: Երբ սա տեղի է ունենում, մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառ կրում է դրա ազդեցությունը: Մենք նմանվում ենք մի ծառի, որի ճյուղերին միայն վատ պտուղներ են:

Ձեր արմատները կորոշեն ձեր կյանքի պտուղը՝ լավ կամ վատ: Եթե դուք արմատացած եք մերժվածության, բռնության, ամոթի, մեղքի զգացումի կամ ցածր ինքնագնահատականի մեջ, եթե դուք արմատացած եք այն մտածողության մեջ, որ ինչ-որ բան այն չէ ձեզ հետ, դուք, ինչպես ծառը, կունենաք այնպիսի պտուղներ, ինչպիսիք են ընկճվածությունը, հոռետեսությունը, անվստահությունը, բարկությունը, թշնամությունը, վերահսկող հոգին, դատելու հակումը, ատելությունը և ինքնախղճահարությունը: Եթե արմատացած եք Հիսուսի և Նրա սիրո մեջ, այդ դեպքում կարող եք հանգիստ լինել՝ գիտենալով, որ դուք սիրված եք և գնահատված: Դուք կիմանաք, որ Աստված համարում է ձեզ արդար Հիսուսի հանդեպ ձեր հավատքի միջոցով:

Ձեր կյանքի բոլոր բնագավառները, որոնք կարգուկանոնից դուրս են, կարող են շտկվել Հիսուսի և խաչի վրա կատարած Նրա աշխատանքի միջոցով: Դա կատարվեց ինձ հետ, և նույնը Աստված կարող է անել ձեզ համար:


Ահա՛ բարի լուր. դուք կարո՛ղ եք ազատվել մերժվածությունից:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon