Մեր հոգևոր ժառանգությունը

«Որովհետև նրանց, որ առաջուց ճանաչեց (որոնց նախապես գիտեր և սիրում էր), առաջուց էլ սահմանեց Իր Որդու պատկերին կերպարանակից լինելու (և ներքուստ կիսելու Նրա նմանությունը), որ Նա անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ»: —Հռոմեացիների 8.29, AMP

Հիսուսը եկավ աշխարհ, որպեսզի մեզ համար կատարյալ, անմեղ զոհ լինի, որովհետև բնականում մենք չունենք կարողություն կատարյալ լինելու: Նրա զոհի շնորհիվ մենք կարող ենք ամեն օր ավելի նմանվել Հիսուսին: Ու մենք ստանում ենք մեր հոգևոր ժառանգությունը, երբ ապրում ենք այնպես, ինչպես Հիսուսն ապրեց:

Հիսուսի նման արդար ապրելը մեկ գիշերում տեղի չի ունենում: Մենք բոլորս սայթաքելու ենք: Ի վերջո, եթե մենք կատարյալ լինեինք, Փրկչի կարիք չէինք ունենա: Այնուամենայնիվ, մենք պետք է մեր սրտում ցանկանանք ունենալ և վայելել մեր հոգևոր ժառանգությունը: Մենք նաև պիտի սովորենք վստահել Աստծուն՝ իմանալով, որ Նա մեզ կնմանեցնի Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:

Եփեսացիների 1.11-12-ն ասում է. «Նրանում ստացանք ժառանգությունը…Որպեսզի մենք, որ սկզբից մեր հույսը Քրիստոսի վրա ենք դրել, (որ սկզբից վստահել ենք Նրան, սահմանվել և նշանակվել ենք, որ) ապրենք Նրա փառքի համար» (AMP):

Դու ունես ժառանգություն, և Աստված կամենում է, որ դու ապրես խաղաղության ու անվտանգության զգացումով, որը գալիս է այն իմացությունից, թե ով ես դու և Ում ես պատկանում:

Արդյո՞ք կվստահես Աստծուն և թույլ կտաս Նրան փոխելու քեզ ամեն օր՝ ավելի ու ավելի նմանեցնելով Իր Որդուն:


Աղոթքի սկիզբ Աստվա՛ծ, շնորհակալություն Քրիստոսում իմ հոգևոր ժառանգության համար: Ես վստահում եմ Քեզ՝ իմանալով, որ Դու կարող ես օրեցօր ձևավորել ինձ Քո Որդու պատկերի պես:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon