Նա ուզում է ներգրավված լինել ամեն ինչում

Նա ուզում է ներգրավված լինել ամեն ինչում

«Որովհետև, որոնք որ Աստծո Հոգով են վարվում, նրանք Աստծո որդիներ են» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.14):

Սուրբ Հոգով վարվել՝ նշանակում է թույլ տալ, որ Նա ներգրավվի մեր կայացրած թե՛ ծանրակշիռ և թե՛ աննշան որոշումներում: Նա առաջնորդում է մեզ խաղաղությամբ և իմաստությամբ, ինչպես նաև Աստծո Խոսքով: Նա խոսում է մեր սրտում մեղմ, հանդարտ ձայնով կամ, ինչպես հաճախ ասում ենք, «ներքին վկայությամբ»: Ովքեր ցանկանում են առաջնորդվել Սուրբ Հոգով, պետք է սովորեն հետևել ներքին վկայությանը և անմիջապես արձագանքել:

Օրինակ, եթե զրուցում ենք որևէ մեկի հետ և ներքուստ անհարմարություն ենք զգում, գուցե դա նշանակում է, որ Սուրբ Հոգին ազդանշան է տալիս՝ փոխելու խոսակցության թեման կամ լռելու: Եթե ներքուստ անհանգիստ ենք զգում ինչ-որ բան գնելիս, ուրեմն պիտի սպասենք և հասկանանք, թե ինչու ենք անհանգիստ: Միգուցե այդ իրի կարիքը չունենք կամ գուցե գտնենք այն զեղչով՝ մեկ այլ վայրում, կամ՝ հնարավոր է, այն գնելու ճիշտ ժամանակը չէ: Միշտ չէ, որ պետք է իմանանք պատճառը. պարզապես պետք է հնազանդվենք:

Հիշում եմ՝ մի անգամ կոշիկի խանութում էի: Փորձելու նպատակով ընտրել էի մի քանի զույգ կոշիկ, բայց հանկարծ ներքին անհանգստություն զգացի: Այն ուժգնացավ, մինչև որ լսեցի Սուրբ Հոգու ձայնը. «Դո՛ւրս արի այս խանութից»: Ես ասացի Դեյվին, որ պիտի գնանք, ու մենք հեռացանք: Ես երբեք չիմացա պատճառը և կարիք էլ չունեմ իմանալու: Գուցե Աստված փրկեց ինձ ինչ-որ վնասից, կամ գուցե խանութում գտնվող մարդիկ ներգրավված էին անբարոյական որևէ արարքի մեջ: Գուցեև Աստված ստուգում էր իմ հնազանդությունը: Ինչպես ասացի, միշտ չէ, որ պետք է իմանանք, թե ինչու է Աստված առաջնորդում մեզ որոշակի ճանապարհներով: Մեր գործն է պարզապես հնազանդվել Նրա ձայնին:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստծուն պատվելու լավագույն միջոցը Նրան անմիջապես հնազանդվելն է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon