Նորոգի՛ր քո միտքը

Նորոգի՛ր քո միտքը

«…կերպարանափոխվե՛ք (փոխվե՛ք) ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք [ինքներդ ձեզ համար], թե որն է Աստծո բարի, ընդունելի և կատարյալ կամքը, այն, ինչը բարի է, ընդունելի և կատարյալ [Նրա տեսանկյունից ձեզ համար]» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 12.2):

Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունել եմ ինը տարեկանում: Ես գիտակցում էի իմ մեղավոր վիճակը և փնտրում էի Աստծո ներումը, որը ստացա Հիսուսի միջոցով: Այդ ժամանակ ես ծնվեցի Հոգուց, բայց իրականում չհասկացա, թե ինչ կատարվեց իմ կյանքում: Ես չստացա հոգևոր ուսմունքներ, ուստի, մնացի խավարի մեջ, թեև Լույսը բնակվում էր իմ մեջ:

Այդ տարիքից հավատարմորեն հաճախում էի եկեղեցի: Ես մկրտվեցի, մասնակցեցի նախահաղորդության դասերի և, ընդհանրապես, անում էի այն, ինչ գիտեի, որ պետք է անեի, սակայն երբեք չունեի մտերիմ և սերտ հարաբերություններ Աստծո հետ: Ես կարծում եմ, որ բազմաթիվ մարդիկ միևնույն վիճակում են ինչպես այսօր, այնպես էլ անցյալում:

Թեև ես անում էի լավագույնը «կրոնավոր» լինելու համար, բայց, ի վերջո, հասկացա, որ Հիսուսը չմահացավ, որ մեզ կրոն տար. Նա մահացավ, որ մենք կարողանանք անձնական փոխհարաբերություն ունենալ Աստծո հետ թե՛ Իր, թե՛ Սուրբ Հոգու զորության միջոցով, Ով բնակվում է յուրաքանչյուր հավատացյալի մեջ:

Ինչպես նշեցի, ես ծնվել էի Հոգուց, բայց չունեի հայտնություն, թե ինչ էր դա իրականում նշանակում: Մարդիկ կարող են շատ հարուստ լինել, բայց եթե հավատան, որ իրենք աղքատ են, նրանց կյանքը չի տարբերվի այն մարդկանց կյանքից, որոնք ապրում են աղքատության մեջ: Եթե մարդիկ ունեն մեծ ժառանգություն, բայց չգիտեն այդ մասին, ապա չեն կարող տնօրինել այն:

Այսօրվա խոսքում ասվում է, որ Աստված ունի ծրագիր մեզ համար: Նրա կամքը մեզ համար բարի է, ընդունելի և կատարյալ, բայց մենք պետք է ամբողջովին նորոգենք մեր միտքը, նախքան երբևէ կվերապրենք այն բարիքները, որ Աստված ծրագրել է մեզ համար (տե՛ս Հռոմեացիների 12.1,2): Մենք նորոգում ենք մեր միտքը և ձեռք ենք բերում նոր վերաբերմունք ու նոր սկզբունքներ՝ ուսումնասիրելով Աստծո Խոսքը: Մենք պետք է սովորենք մտածել այնպես, ինչպես Աստված է մտածում:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մտածի՛ր այնպես, ինչպես Աստված է մտածում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon