Նոր սիրտ

Նոր սիրտ

«Եվ Ես ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ և վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը …Եվ Իմ Հոգին պիտի դնեմ ձեր մեջ և պիտի անեմ, որ Իմ օրենքների մեջ վարվեք և Իմ դատաստանները պահեք և կատարեք» (ԵԶԵԿԻԵԼ 36.26,27):

Այսօրվա խոսքերում տեսնում ենք մի խոստմունք, որն Աստված տվել է հազարավոր տարիներ առաջ, խոստմունք այն մասին, որ կգա մի օր, երբ Նա մարդկանց կտա նոր սիրտ և Իր Հոգին կդնի նրանց ներսում: Երբ Աստված խոսեց այս խոսքերը, մարդիկ ապրում էին Հին ուխտի ժամանակաշրջանում՝ Հիսուսի ծնունդից, մահից և հարությունից առաջ: Հին ուխտում Սուրբ Հոգին լինում էր մարդկանց հետ և իջնում էր նրանց վրա հատուկ նպատակներով, բայց չէր ապրում նրանց սրտերում:

Դու և ես ապրում ենք Նոր ուխտում, այն ժամանակաշրջանում, որի մասին Աստված խոսում էր Եզեկիել մարգարեի միջոցով, երբ խոստացավ ուղարկել Իր Հոգին՝ մեր ներսում բնակվելու համար: Ոչ ոք չէր կարող վերստին ծնվել և դառնալ բնակության վայր Աստծո Հոգու համար, մինչև Հիսուսը չմահանար և հարություն չառներ մեռելներից: Այժմ, քանի որ Նա եկել է, մենք կարող ենք ընդունել Նրան՝ որպես Տիրոջ և Փրկչի, և ընդունել Սուրբ Հոգուն մեր սրտերի մեջ: Երբ Նա ապրում է մեր մեջ, Նա կարող է խոսել մեզ հետ, հնարավորություն տալ լսելու Իր ձայնը և մեզ ի զորու դարձնել հնազանդվելու այն ամենին, ինչ ասում է մեզ:

Քաջալերում եմ քեզ խորհել, թե ինչ զարմանահրաշ օրհնություն է Աստծո բնակարան ընտրվելը: Դա նշանակում է, որ դու և Աստված շատ մոտ եք, և դու կարող ես վայելել հրաշալի փոխհարաբերություններ Նրա հետ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու շատ մոտ ես Աստծուն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon