Շնորհքի պարզությունը

Շնորհքի պարզությունը

«Բայց Աստծո շնորհքով (անվաստակելի բարեհաճությամբ և օրհնությամբ) եմ, ինչ որ եմ, և Նրա շնորհքը, որ ինձանում է, ունայն (անպտուղ և ապարդյուն) չեղավ, այլ նրանց (առաքյալներից) ամենիցն ավելի աշխատեցի. սակայն ոչ թե ես, այլ՝ Աստծո շնորհքը, որ ինձ հետ է»։ Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 15.10, AMP

Չկա ավելի զորավոր բան, քան Աստծո շնորհքը: Աստվածաշնչում ամեն ինչ՝ փրկությունը, Սուրբ Հոգով լցվելը, Աստծո հետ մտերմությունը և կյանքում բոլոր հաղթանակները հիմնված են դրա վրա: Առանց շնորհքի՝ մենք ոչինչ ենք, չունենք ոչինչ, չենք կարող ոչինչ:

Աստծո շնորհքը բարդ կամ խճճված չէ: Իրականում այն այնքան պարզ է, որ մեզնից շատերը բաց են թողնում նրա իրական նշանակությունը և անհավանականորեն բարդացնում են կյանքը: Ինքս այդպես եմ արել:

Աստծո Խոսքը կարդալով՝ ես մշտապես տեսնում էի, որ իմ կյանքը փոփոխության կարիք ունի: Բայց չգիտեի, որ Աստծո շնորհքը կարող էր ի հայտ բերել այդ փոփոխությունները: Ես չգիտեի, թե ինչպես Սուրբ Հոգուն թույլ տայի լցնել իմ կյանքը և իրականացնել այդ փոփոխությունները: Ուստի փորձում էի փոխել ինքս ինձ և իմ կյանքը սեփական ուժերով: Արդյունքում ավելի էի հուսախաբվում և ընկճվում:

Երբ բացահայտեցի Աստծո շնորհքը, այն ժամանակ գիտակցեցի, որ Նրա զորությունը կարողություն կտա ինձ հեշտությամբ անելու այն, ինչ երբեք չէի կարող ինքնուրույն անել: Այն փոխեց իմ կյանքը և կարող է փոխել նաև ձերը:


Այն ամենը, ինչ ձեր կյանքում անում եք, թող լինի «շնորհքով՝ հավատքի միջոցով», և դուք կապրեք խաղաղությամբ և ուրախությամբ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon