Պահի՛ր Աստծո գաղտնիքները

Պահի՛ր Աստծո գաղտնիքները

«Բայց դու երբ որ աղոթք անես, մտի՛ր քո սենյակը և դուռդ փակած աղոթք արա դեպի քո Հայրը, որ ծածուկում է, և քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցի քեզ» (ՄԱՏԹԵՈՍ 6.6):

Աստծո հետ իմ փորձառության տարիների ընթացքում հասկացել եմ, որ մենք հմուտ չենք գաղտնիքներ պահելու մեջ: Այսօրվա խոսքում նշվում է, որ այն, ինչի համար աղոթում ենք, մեր և Աստծո միջև է, ու կարիք չկա, որ ցուցադրվի բոլորին: Մենք ուզում ենք լսել Աստծուց, մինչդեռ այն պահին, երբ զգում ենք, որ Նա ինչ-որ բան է ասում, շտապում ենք դա պատմել ուրիշներին: Որոշ դեպքերում գուցե այդպես վարվելը սխալ չէ, բայց կան ժամանակներ, երբ պետք է գաղտնի պահվի այն, ինչը մեր և Աստծո միջև է:

Երբ Հովսեփը երազ տեսավ այն մասին, որ հայրը և եղբայրները մի օր ծնկի էին իջնելու իր առջև, գուցե մանկական անմտությունն էր, որ դրդեց նրան պատմել նրանց այդ մասին: Գուցե այդ անմտությունն էր պատճառը, որ Աստված ստիպված եղավ աշխատել Հովսեփի հետ, նախքան կկարողանար վստահել նրան այն պատասխանատվությունը, որ վաղօրոք որոշել էր: Երբ պատրաստակամ չենք գաղտնիքներ պահելու, շատ հաճախ դա խոսում է ոչ հասուն լինելու մասին: Այսօրվա խոսքի համաձայն, կարծում եմ, Աստծո հատուցումն ավելի շատ կտեսնեինք մեր կյանքում, եթե կարողանայինք զանազանել, թե ինչը պետք է ասել, և ինչը պետք է գաղտնի պահել:

Աստված կհայտնի ավելին, եթե կարողանա վստահել մեզ: Սովորենք մեր սրտում պահել ծածուկ բաները, մինչև Աստված չթույլատրի հայտնել դրանք:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. զգո՛ւյշ եղիր, թե ինչ ես ասում հույզերի ազդեցության տակ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon