Պարզապես ժամանա՛կ տրամադրիր

Պարզապես ժամանա՛կ տրամադրիր

«…Ինձ իմացրո՛ւ Քո ճանապարհները, որ ճանաչեմ Քեզ…» (ԵԼԻՑ 33.13):

Երբ ժամանակ ես անցկացնում Աստծո հետ, դա ակնհայտ է դառնում: Դու ավելի հանդարտ և ուրախ ես լինում, քեզ հետ ավելի հեշտ է հաղորդակցվել, և դու կայուն ես մնում յուրաքանչյուր իրավիճակում: Աստծո հետ որակյալ ժամանակ անցկացնելը մի ներդրում է, որը մեծ օգուտներ է բերում: Սկսում ես հասկանալ, թե ինչն է Նրան դուր գալիս, և ինչն է վիրավորում: Ինչպես ընկերների հետ փոխհարաբերություններում, որքան շատ ժամանակ ես անցկացնում Աստծո հետ, այնքան նմանվում ես Նրան:

Ժամանակ անցկացնելով Աստծո հետ՝ դու ավելի զգայուն ես դառնում այն սիրո հանդեպ, որ Նա ցանկանում է ցուցաբերել քո և ուրիշների նկատմամբ: Քո խղճմտանքը զգուշացնում է քեզ, երբ որևէ մեկի հետ խոսում ես այնպես, որ դուր չի գալիս Աստծուն: Քո սիրտը վշտանում է, երբ վշտանում է Նա, և դու անմիջապես աղոթում ես. «Օ՜, Աստվա՛ծ, ներողությո՛ւն»: Շուտով ցանկանում ես ներողություն խնդրել այն մարդուց, ում վիրավորել ես, և հասկանում ես, որ «ներողություն, ես մտադիր չէի քեզ ցավեցնել» խոսքերն այդքան էլ դժվար չէ արտաբերել:

Երբ Աստված Մովսեսին ասաց, որ նա շնորհք է գտել Իր առջև (տե՛ս Ելից 33.12), Մովսեսը հասկացավ, որ կարող էր խնդրել այն, ինչ սիրտը ցանկանար:

Մովսեսը պատասխանեց, որ ցանկանում է մտերմորեն ծանոթանալ Աստծո հետ: Մովսեսը տեսել էր, թե ինչպես էր Աստված պատմության մեծագույն հրաշքները գործել, սակայն ամենից առավել նա ցանկանում էր ավելի խորը ճանաչել Աստծուն:

Ես աղոթում եմ, որ Աստծուն ճանաչելը լինի քո սրտի փափագը: Դու կարող ես ճանաչել Նրան և լսել Նրա ձայնն այնքան հստակ և այնքան անմիջական, որքան կցանկանաս: Դրա համար անհրաժեշտ է ժամանակ անցկացնել Նրա հետ:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված չունի սիրեցյալներ, բայց ունի մտերիմներ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon