Սուտ վկայություն, որն իրական է երևում

«Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության (վախկոտության, փոքրոգության, նվաստ և ստրկաբարո վախի )հոգի, այլ (Նա մեզ տվել է)զորության և սիրո, հանդարտության ու զսպվածության, կարգապահության և ինքնատիրապետման հոգի»: —Բ Տիմոթես 1.7, AMP

Կա մի թուլացնող վախ, որը սատանան փորձում է ամեն օր մեզ վրա բերել: Ես վախին անվանում եմ այսպես. «Սուտ վկայություն, որն իրական է երևում»: Այն նախատեսված է, որպեսզի չթողնի մեզ ունենալ այն զորությունը, սերը և զգաստությունը, որ Աստված ցանկանում է, որ ունենանք:

Երբեմն մենք կարծում ենք, թե վախը զգացմունք է, սակայն իրականում այն ոգի է: Ըստ էության, վախը սատանայի ամենասիրելի գործիքներից մեկն է, և նա մասնավորապես սիրում է քրիստոնյաներին անհանգստացնել դրանով:

Բայց Հիսուսն ասաց. «…ամեն բան կարելի է հավատացողին» (Մարկոս 9.22): Եվ կրակով լցված, Աստվածաշնչին հավատացող քրիստոնյան, ով անվախ է, թշնամու վատթարագույն սարսափն է:

Ասվում է, որ վախը հավատքի հակառակն է, ու դա ճիշտ է: Մենք չենք կարող ապրել հավատքով և միևնույն ժամանակ վախենալ: Վախը մեզ անդամալույծ է դարձնում ու ետ պահում Աստծո խոստումները ստանալուց: Այն մեզ ետ է պահում քայլ անելուց և հնազանդվելուց այն բանին, ինչ Աստված կանչել է մեզ անելու:

Վախին պետք է դեմ կանգնել հավատքի զորությամբ: Մենք պետք է հռչակենք Աստծո Խոսքը և հրամայենք վախին հեռանալ:

Այնպես որ հաջորդ անգամ, երբ վախը թակի քո դուռը, նրան պատասխանի՛ր հավատքով:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, զգաստացրու ինձ, երբ բախվեմ «սուտ վկայությանը, որն իրական է երևում»: Ես գիտեմ, որ Քո օգնությամբ կարող եմ հավատքի զորությամբ արձագանքել ու վախին փախուստի մատնել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon