Վստահություն Քրիստոսով

«Վասնզի մենքոր հոգով պաշտում ենք Աստծուն և պարծենում ենք Քրիստոս Հիսուսով և մարմնի վրա վստահություն չունենք»: Փիլիպեցիների 3.3

Ճշմարիտ վստահությունը երբեք չի գալիս այն բանից, թե ինչպես ենք մեզ զգում կամ ինչ կարող ենք անել կամ չանել. այն գալիս է, երբ ունենք հայտնություն, թե ով ենք մենք Քրիստոսում: Երբ մենք իսկապես գիտենք, թե որքան շատ է Աստված սիրում մեզ, և ընդունում ենք Նրա բժշկությունը անցյալի ցավերի համար, այդ ժամանակ այլևս կարիք չենք ունենում մեր վստահությունը հիմնելու մարմնավոր բաների վրա:

Ես հիշում եմ, որ տարիներ առաջ ես պայքարում էի վստահության պակասի դեմ, որովհետև չունեի քոլեջի դիպլոմ, ինչպես ունեին շատ քարոզիչներ, որոնց ես ճանաչում էի: Բարեբախտաբար, երբ ես սկսեցի կենտրոնանալ իմ հանդեպ Աստծո անվերապահ սիրո վրա, սովորեցի իմ վստահությունը հիմնել այն բանի վրա, թե ով եմ ես Նրա Խոսքի համաձայն՝ Աստծո արդարությունը Քրիստոս Հիսուսում (տե՛ս Բ Կորնթացիների 5.21):

Հիսուսը ցանկանում է քո մեջ վերականգնել իսկական վստահությունը՝ բժշկելով քեզ անցյալի այն վերքերից, որոնք աղավաղել են քո պատկերացումը ինքդ քո մասին: Երբ նայես այն բանին, թե ինչ կարող է կատարվել Աստծո հետ և ոչ թե այն բանին, թե ինչ է կատարվել քեզ հետ, դու կսկսես քայլել այն վստահությամբ, որը գալիս է Նրա մեջ լինելուց:

 

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ հասկանալու, թե ով եմ ես Քրիստոսում, և ընդունելու Քո բժշկությունը իմ մտքի և զգացմունքների համար: Ես ընտրում եմ վստահությունս հիմնել Քեզ վրա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon