Ի՞նչ եք մտածում ձեր մասին

Ի՞նչ եք մտածում ձեր մասին

«Եվ այնտեղ տեսանք հսկաներին՝ Ենակի որդիներին, որ հսկաներից են. այնպես որ մենք մեր աչքին մարախի պես էինք և այնպես էլ էինք նրանց աչքին»: ԹՎՈՑ 13.34

Թվոց 13-րդ գլխում կարդում ենք, թե ինչպես Մովսեսն ուղարկեց տասներկու տղամարդկանց՝ Խոստմունքի երկիրը լրտեսելու և տեսնելու՝ այն լա՞վն էր, թե՞ վատ: Նրանցից տասը վերադարձան, ինչպես Աստվածաշունչն է վկայակոչում, «վատ լուրով» (Թվոց 13.33): Նրանք Մովսեսին ասացին. «Երկիրը լավն է, բայց այնտեղ հսկաներ կան»: Նրանք նաև իրենց համարեցին ինչպես «մորեխներ»՝ նկատի ունենալով, որ իրենք աննշան էին և անկարող էին պարտության մատնել թշնամուն:

Հսկաների հանդեպ ունեցած վախը խոչընդոտեց Աստծո ժողովրդի մուտքն այն երկիր, որ Նա խոստացել էր նրանց: Իրականում հսկաները չէին, որ հաղթեցին այս մարդկանց, այլ՝ նրանց ցածր ինքնագնահատականը: Նրանք միայն տեսնում էին հսկաներին. նրանք չէին կարողանում տեսնել Աստծուն և չէին հավատում, որ Աստծո հետ կարող էին անել այն, ինչ անհրաժեշտ էր:

Հեսուն ու Քաղեբը միակն էին, որ ունեին ճիշտ վերաբերմունք: Քաղեբը Մովսեսին և ժողովրդին ասաց. «Աղե՝ ելնենք և ժառանգենք այն, որովհետև մենք անպատճառ կարող ենք նրան տիրել» (Թվոց 13.30): Նրանք ունեին այն վերաբերմունքը, որ Աստված ցանկանում էր, որ ունենային: Նրանք հավատում էին, որ Աստծո հետ ամեն բան հնարավոր է:

Աստված փառավոր ապագա էր ծրագրել բոլոր իսրայելցիների համար, ինչպես որ մեզ համար է ծրագրել, բայց միայն նրանք, ովքեր ունեն ճիշտ վերաբերմունք Աստծո և իրենց նկատմամբ, կապրեն այդ ապագայի մեջ և կվայելեն այն:


Աստված չունի վատ վերաբերմունք ձեր հանդեպ. դուք նույնպես մի՛ ունեցեք այդպիսի վերաբերմունք ձեր հանդեպ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon