«Սպասի՛ր Տիրոջը, թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը»: ՍԱՂՄՈՍ 27.14
Երբ «սպասում ենք» Տիրոջը, մենք ծույլ կամ պասիվ չենք, այլ հոգևորապես շատ ակտիվ ենք: Գուցե որևէ բան չենք «անում», բայց վստահում ենք Աստծուն, որ Նա կանի այն, ինչ անհրաժեշտ է անել: Ըստ էության, մենք ասում ենք. «Տե՛ր, ես չեմ փորձի անել սա իմ ուժերով: Ես կսպասեմ Քեզ, որ ազատես ինձ: Եվ սպասելու ընթացքում ես կվայելեմ իմ կյանքը»:
Սատանան ցանկանում է, որ մենք հուսախաբվենք մեր խնդիրները մեր ուժերով լուծելու փորձերից: Նա ատում է մեր ուրախությունը: Նա ուզում է տեսնել ցանկացած բան՝ բացի ուրախությունից, որովհետև Տիրոջ ուրախությունը մեր զորությունն է (տե՛ս Նեեմիա 8.10): Անհանգստությունը գողանում է մեր զորությունը, բայց ուրախությունը եռանդով է լցնում մեզ:
Մենք հակված ենք մտածելու, որ չենք անում մեր մասը, եթե չենք անհանգստանում կամ չենք փորձում պատասխան գտնել մեր խնդիրների համար, բայց սա ավելի շուտ կխանգարի, քան կօգնի մեր ազատագրմանը: Անպատասխանատվություն չէ, երբ վայելում ենք կյանքը՝ միաժամանակ սպասելով Աստծուն և ակնկալելով, որ Նա կանի այն, ինչ մենք չգիտենք ինչպես անել: