ամարձակ աղոթքներ արեք

Համարձակ աղոթքներ արեք

«Մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք Իմ անունով. խնդրե՛ք և կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 16.24

Ամենաազդեցիկ աղոթքները համարձակ աղոթքներն են: Դրանք արվում են այն հավատացյալների կողմից, որոնք հստակ են և ունեն համարձակություն՝ կանգնելու Աստծո առջև և իսկապես խնդրելու այն ամենը, ինչի կարիքն ունեն՝ չամաչելով հայտնի դարձնել իրենց խնդրանքները:

Հիմնական պատճառներից մեկը, որ մարդիկ համարձակորեն չեն աղոթում, այն է, որ նրանք նայում են այն ամենին, ինչ սխալ են արել, փոխանակ նայեն այն ամենին, ինչ Հիսուսը ճիշտ է արել: Աստվածաշունչը պարզ սովորեցնում է, որ «Աստված Նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որ մենք Աստծո արդարությունը լինենք Նրանում» (Բ Կորնթացիների 5.21): Քանի որ մենք արդար ենք Նրանում, մեր կարիքներով կարող ենք համարձակ մոտենալ շնորհքի գահին (տե՛ս Եբր. 4.16):

Հովհաննեսի 16.23,24-ում ասվում է, որ կարող ենք համարձակ մոտենալ գահին Հիսուսի անունով: Հիսուսի անունը զորավոր է: Երբ մեր աղոթքներում գործածում ենք Հիսուսի անունը, դա ինչ-որ բանաձև կամ կախարդական հմայք չէ, որով հանգուցում ենք մեր աղոթքը: Երբ աղոթում ենք Հիսուսի անունով, մենք ասում ենք. «Հա՛յր, գալիս եմ Քեզ մոտ՝ ներկայացնելով Հիսուսին, այլ ոչ թե ինձ»:

Մի՛ եղեք անորոշ կամ երկչոտ. եղե՛ք համարձակ: Դուք կզարմանաք այն պատասխաններից, որ կստանաք:


Աստված սպասում է, որ ապշեցնի ձեզ զարմանալի բաներով. պատրա՞ստ եք ընդունելու դրանք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon