«Բայց Նրան, որ կարող է առատությամբ անել բոլոր բաներից ավելի, քան որ խնդրում ենք և իմանում, այն զորության չափով, որ մեզանում ներգործում է» ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 3.20
Երբևէ աղոթե՞լ եք նրանց համար, ովքեր ցավ են զգում, և ունեցե՞լ եք ուժգին ցանկություն՝ օգնելու նրանց: Ես ունեցել եմ: Նման ժամանակներում զգում եմ, որ իմ ցանկությունն ավելի մեծ է իմ կարողությունից, և այդպես էլ կա, բայց այն ավելի մեծ չէ Աստծո կարողությունից:
Երբ կյանքում բախվում ենք այնպիսի բանի, որն այնքան մեծ է թվում մեր աչքերին, որ մեր միտքը կարծես կաթվածահար է լինում, մենք կարող ենք ունենալ Քրիստոսի միտքը: Բնականում շատ բաներ անհնարին են թվում: Բայց Աստված ցանկանում է, որ մենք հավատանք մեծ բաների, կազմենք մեծ ծրագրեր և ակնկալենք, որ Նա կանի այնպիսի հրաշալի բաներ, որոնք մեզ ապշահար կանեն:
Աստված սովորաբար չի կանչում այնպիսի մարդկանց, որոնք ունակ են. եթե այդպես աներ, Նա չէր ստանա փառքը: Նա հաճախ ընտրում է նրանց, ովքեր զգում են, որ ոչինչ չեն հասկանում, բայց ներքուստ պատրաստ են ոտքի կանգնելու և հավատքի համարձակ քայլ անելու: Նրանք սովորել են Աստծո հետ մտերիմ լինելու և Նրա «առատ» զորությանը վստահելու գաղտնիքը: