«…խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձիցն ավելի լավ համարի»: —Փիլիպեցիների 2.3
Փիլիպեցիների 2.3-ն ասում է, որ ուրիշներին քեզանից ավելի համարես: Սուրբ Հոգին ցանկանում է մեր ներսում ձևավորել ցանկություն ուրիշներին գերադասելու և նրանց կարիքները հոգալու համար: Ինչևէ, այսպես ապրելը երբեմն կարող է հոգնեցուցիչ լինել: Եկե՛ք ընդունենք, որ լինում են օրեր, երբ մենք չենք ցանկանում դուրս գալ մեր ճանապարհից՝ ինչ-որ մեկին օգնելու համար:
Երբեմն ես ճնշվում եմ, երբ փորձում եմ ուրիշներին օգնել այնպես, ինչպես պետք է: Երբեմն թվում է, թե միաժամանակ իմ կարիքն ունեն և՛ իմ ընտանիքի բոլոր անդամները, և՛ իմ աշխատակիցները, և՛ իմ ընկերները, ու բոլորն էլ՝ տարբեր կերպ:
Երբևէ զգո՞ւմ եմ, որ մարդիկ չափից շատ իմ կարիքն ունեն: Այո: Ու լավ է, եթե դու էլ ես այդպես զգում: Ժամանակ առ ժամանակ մենք բոլորս ճնշված ենք զգում: Բայց մենք պետք է հիշենք, որ Աստված տալիս է մեզ շնորհք՝ անելու այն, ինչ Նա խնդրում է մեզ անել:
Երբ հոգնում ես՝ փորձելով բավարարել ուրիշների կարիքները, վերադարձի՛ր Փիլիպեցիների 2.3-ին և խնդրի՛ր Սուրբ Հոգուն օգնել քեզ: Խոնարհվի՛ր Աստծո առջև, և Նա կզորացնի քեզ, որպեսզի լինես այն մարդկանց կողքին, ում Նա խնդրում է, որ օգնես:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ուզում եմ ուրիշներին ինձանից ավելի համարել: Երբ ես պայքարի մեջ եմ, ճնշված եմ ու չունեմ ցանկություն օգնելու ուրիշներին, տո՛ւր ինձ Քո շնորհքը և զորությունը՝ սիրելու և օգնելու այն մարդկանց, ում Դու խնդրում ես, որ օգնեմ: