«Բայց մենք ամենս՝ բաց երեսով, Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց»: —Բ Կորնթացիների 3.18
Որքան շատ է լինում, երբ արտաքուստ վարվում ենք մի կերպ, իսկ ներքուստ բոլորովին այլ կերպ ենք լինում: Քանի որ մենք ունենք տկարություններ, թերություններ ու վախեր, բաներ, որոնք մեր կարծիքով մեզ պակաս սիրելի կամ ցանկալի են դարձնում, մենք գերադասում ենք դրանք թաքցնել այլ մարդկանցից: Այդպիսով՝ մենք դիմակներ ենք կրում:
Դիմակ կրելու վտանգն այն է, որ դա սխալ է ներկայացնում մեզ: Այն, ինչ ուրիշ մարդիկ տեսնում են, սուտ է: Դա այն չէ, ինչ մենք կանք կամ ծնված ենք լինելու: Մենք կարող ենք փոխել արտաքինը, սակայն չենք կարող փոխել այն, թե ով ենք մենք ներքուստ. միայն Աստված կարող է փոխել մեր սրտերը:
Մենք կարիք ունենք գիտակցելու, որ Աստված սիրում է մեզ հենց այնպես, ինչպես մենք հիմա կանք, ու Նրա սերը մեր հանդեպ երբեք չի պակասի:
Եվս մեկ բարի լուր: Բ Կորնթացիների 3.18-ում ասվում է, որ Աստված փոխում է մեզ ու ավելի նմանեցնում Իրեն՝ շտկելով այն թերությունները, որոնք մենք ցանկանում ենք ծածկել:
Վստահի՛ր Նրան այնքան, որ Նա հանի քո դիմակը: Դու կհայտնաբերես, ինչպես ես հայտնաբերեցի, որ քիչ-քիչ փոխվում ես՝ նմանվելով քո Տիրոջը:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես գիտակցում եմ, որ հաճախ դիմակ եմ կրում համապատասխան լինելու և ընդունելություն գտնելու համար: Այսօր ես որոշում եմ կայացնում ընդունելություն գտնել միայն Քո մեջ: Երբ հեղեղես ինձ Քո սիրով, շարունակի՛ր փոխել ինձ՝ դարձնելով Քո պատկերի պես: