«Մտիկ տանք հավատքի Զորագլխին և Կատարողին՝ Հիսուսին…»: ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 12.2
Հատուկ տաղանդ չի պահանջվում հանձնվելու և կյանքի ճանապարհի եզրին նստելու ու ասելու՝ ես հանձնվում եմ: Ցանկացած ոք, լինի հավատացյալ, թե ոչ, կարող է անել դա:
Հանձնվելը գայթակղություն է, որին բախվում ենք ժամանակ առ ժամանակ, բայց երբ մոտենում եք Հիսուսին, կամ առավել ևս, երբ Նա է մոտենում ձեզ, ուժ, կորով և քաջություն է ներարկում ձեր մեջ: Եվ մի հրաշալի բան է կատարվում. Նա ստիպում է, որ դուք ցանկանաք առաջ ընթանալ:
Ես հանձնվելու և կանգ առնելու սովորություն ունեի: Բայց հիմա արթնանում եմ և յուրաքանչյուր օր նորովի սկսում: Իմ օրը սկսում եմ աղոթքով, Աստվածաշնչի ընթերցանությամբ, Խոսքը դավանելով և Աստծուն փնտրելով: Զարմանալի է, թե ինչպես է ամեն բան փոխվում, երբ ձեր օրը սկսում եք՝ ավելի մոտենալով Աստծուն:
Երբ հանձնվելու ցանկություն կամ գայթակղություն եք զգում, մի՛ հանձնվեք: Նայե՛ք Հիսուսին և հետևե՛ք Նրա օրինակին: Նա ճեղքեց նույնիսկ ամենադժվար իրավիճակները, և Նա կտա ձեզ զորություն՝ անելու նույնը: Նա ձեր Առաջնորդն է. Նա ձեր հավատքի Աղբյուրն է և Կատարողը: